Կալիֆորնիական բարոյական հաղթանակը: Այնպես ենք ուրախացել Կալիֆորնիայի Արցախի անկախության ճանաչումով, կարծես ԱՄՆ դաշնային կառավարությունը, կամ Սենատն է ճանաչել: Այո կասենք, որ ԱՄՆ-ն կազմավորված է պետություն հանդիսացող նահանգների միությունից, բայց մի մոռացեք, որ ընդամենը մի նահանգ է, որի պես բազմաթիվ այլ նահանգներ կան: Իրականում պետություն համարվող նահանգի Արցախի ճանաչելը զուտ բարոյական հաղթանակ է և քարոզչական զենք մեր և ԱՄՆ ձեռքում. մենք բոլորի մոտ աղմուկ հանելու համար, իսկ ամերիկացիները, որ ասեն տեսեք մենք ինչ լավն ենք, որ ի տարբերություն Ռուսաստանի, մեր այս նահանգը ճանաչել է: Զուտ քարոզչական քայլ, ախր պետք է իրապես ուրախանանք, երբ ճանաչի ՄԱԿ-ում ձայն ունեցող պետություն ոչ թե ձայն ունեցող երկրի նահանգներից մեկը: Էլի շնորհակալ լինենք դրա համար և ուրախանանք,բայց իրականությանը նայենք: Էական է, որ ԱՄՆ և ՌԴ-ն ճանաչեն, ոչ թե՝ Կալիֆորնիան ու Կամչատկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել