Կարլոս Լեդերը Կոլումբիայի ամենահայտնի նարկոբարոններից է: Նա ծնվել է Կոլումբիայի Արմենիա (!) քաղաքում և ակտիվ մասնակցել է Մեդելինյան նարկոկարտելի հիմնադրմանը: Այս մարդը երկու անգամ պատրաստակամություն է հայտնել մարել Կոլումբիայի ՈՂՋ արտաքին պետական պարտքը:

Կարլոսի հիմնական գործունեությունը կապված էր ԱՄՆ կոկաինի ներմուծման հետ: Դրա համար նա գնել էր Բահամյան Նորմանս Քեյ կղզին, որը գտնվում էր Ֆլորիդայից 340 կմ-ի վրա և այն դարձրել էր իր բեռնաթափման հիմնական բազան, որտեղ իջնում էին թեթև մեկ շարժիչանի ինքնաթիռներ՝ պռնկեպռունկ կոկաինով բեռնված:

Կառլոսը կղզին գնել էր 4.5 միլիոն դոլարով: Բոլոր նախկին բնակիչներին ստիպեցին լքել այն, ոմանց՝ փողով, իսկ ոմանց էլ… համառներին հաճախակի մահացած էին հայտնաբերում իրենց զբոսանավերի վրա, կամ էլ ընդհանրապես չէին հայտնաբերում…. 1978-1982 թվականներին հենց այս կղզով էր անցում դեպի ԱՄՆ գնացող կոկաինի հոսքի հիմնական ուղին, որով ԱՄՆ-ը ներկրվում էր կոկաինի ընդհանուր քանակի 25 տոկոսը:

Կղզու վրա պարեկություն էին իրականացնում Կարլոսի զինված մարտիկները, իսկ ինքնաթիռների պարկը պահպանվում էր տասնյակ դոբերման պինչերների կողմից: Ամեն օր կղզում բեռնաթափում էին 300 կգ կոկաին: Կարլոսն այնքան էր հարստացել, որ երկու անգամ առաջարկեց Կոլումբիայի իշխանություններին մարել Կոլումբիայի ողջ արտաքին պարտքը: Առաջին անգամ նա այդ առաջարկն արել էր անմիջապես Կոլումբիայի նախագահ Ալֆոնսո Միկելնեսիին: Երկրորդ անգամ նա կրկնել էր իր առաջարկը 4 տարի անց: Նրա անունից այն հնչեցրել էր Պաբլո Էսկոբարը, ով այդ ժամանակ Կոլումբիայի կոնգրեսսի անդամ էր:

Կարլոսի գործերը վատացան 1984 թվականից հետո, երբ նա պատվիրեց Կոլումբիայի արդարադատության նախարարի սպանությունը: Կառավարությունը սառեցրեց նրա հաշիվները ու կալանք դրենց անշարժ գույքի վրա: Կարլոսն այլևս չուներ իր անձնական կղզին Բահամյան կղզիներում: Նրան ի վերջո ձերբակալեցին ջունգլիներում, որտեղ նա թաքնվում էր արդարադատությունից և արտահանձնեցին ԱՄՆ-ին, որտեղ նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման, գումարած ևս 135 տարի՝ տարբեր հոդվածներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել