Сентрейлия

Սենտրեյլիան մի փոքրիկ քաղաք է, որը գտնվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում: 50 տարի առաջ, այնտեղ սկսվեց ստորգետնյա հրդեհ, որը չի հանգչում առ այսօր և որի պատճառով բնակչությունը 1000 հոգուց (1981 թվակաինին) իջավ մինչև 7 հոգու (2012-ի տվյալներով): Սենտրեյլիան այժմ հանդիսանում է ամենանոսրաբնակ քաղաքը նահանգում:

1962 թվականին, Սենտրեյլիայի Քաղաքային խորհուրդը կարգադրեց 5 հրշեջների լուծել քաղաքի լքված հանքում կուտակված աղբի հարցը: Հրշեջները արեցին այն, ինչ միշտ էին անում նման դեպքերում՝ այրեցին աղբը, իսկ երբ այն այրվեց՝ հանգցրեցին կրակը: Սակայն նրանք լավ չէին մարել ու կրակն անցավ աղբի ներքևի շերտերին, որտեղից էլ անցավ ածխի հերտերին և աստիճանաբար դանդաղ այրումը տարածվեց լքվաց այլ ածխահանքերի ածխի շերտերի վրա: Այրումը դդարեցնելու բոնոր փորձերն անարդյունքք անցան և որոշ ժամանակ անց, այրման արդյունքում առաջացած ածխաթթու գազը սկսեց վատթարացնել տեղաբնակաների առողջական վիճակը:

Խնդրի լրիվ մասշտաբները սկսեցին գիտակցել միայն 1979 թվականին, երբ տեղի բենզալցակայանի տերը ուզեց երկաթյա ձողով չափել բենզիինի ստորգետնյա ռեզերվուարի պաշարները, և հայտնաբերեց, որ դրա մեջի բենզինի ջերմաստիճանը հասել է 78 աստիճանի: Շուտով, քաղաքը բոլորի ուշադրության կենտրոնում էր նահանգում: 1981 թվականին մի 12-ամյա տղա ընկավ գոյացած 1.2 մետր լայնությամբ և 45 մետր խորությամբ ձեղքվածքի մեջ, որը գոյացել էր ստորգետնյա հրդեհի ներգործությունից: բարեբախտաբար, նրա եղբայրը կարողացել էր փրկել նրան, բայց մարդիկ արդեն սկսեցին վախենալ ապրել այս փոքրիկ քաղաքում:

Трасса 61

3 տարի անց, Կոնգրեսսը 42 միլիոն դոլար հատկացրեց՝ բնակիչների վերաբնակեցման համար և բբնակիչների մեծ մասը սիրոհոժար ընդունեց այդ օգնությունը, բայց մի քանիսը հրաժարվեցին լքել իրենց հարազատ քաղաքը: 1992 թվականին, նահանգի իշխանությունները բարձրացրեցին նրանց բռնի տեղահանելու հարցը, քանի որ շենքրը արդեն աստիճանաբար դուրս էին գալիս պիտանելիությունից: Բնակիչները փորձում էին դատական կարգով վիճարկել այս որոշումը, սակայն նրանք պարտվեցին և 2002 թվականին ԱՄՆ-ի փոստային ծառայությունը չեղարկեց Սենտրեյլիի փոստային ինդեքսը՝ 17927-ը:

Այժմ Սենտրեյլիում գրեթե մարդ չի մնացել: Շենքերի մեծ մասը քանդել են ու քաղաքը նման է մարգագետնի, որով փողոցներ են անցնում: Իսկ այն ինչ մնացել է քաղաքից, ծածկվել է մոլախոտերով: Միակ գործող ինստիտուտն ու կառույցը քաղաքում Ուկրաինայի հունակաթողիկե Սուրբ Մարիամ Կույսի Եկեղեցին է, որն ամեն շաբաթ երեկո պատարագ է մատուցում:

Церковь Святой Девы Марии

Ստորգետնյա հրդեհը 1.6 կիլոմետր մակերես է զբաղեցնում, բայց երկրի մակերևույթի վրա դրա մասին միայն մի քանի մեծ երկաթյա «ծխնելույզներ» են հիշեցնում և մի քանի զգուշացնող ճանապարհային նշան: 61-րդ մայրուղու լքված հատվածի վրա, որն անցնում է քաղաքի միջով, կարելի է տեսնել գոլորշի և ծուխ, որոնք դուրս են գալիս գետնի վրա գոյացած ճաքերից:

Գիտնականների հաշվարկներով, հրդեհը դեռ 250 տարի էլ կշարունակվի, ուստի որոշվել է ոչինչ չանել այն մարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել