Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր չմեկնեց Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի նորանշանակ նախագահի երդմնակալության արարողությանը: Հիմա Կիևում ընթանում է Անվտանգության խոհրդի նիստ. նախագահ Պորոշենկոն հայտարարել է ռուսական զորքերի՝ Ուկրաինա ներխուժման մասին:
Այս տեղեկատվությունը հաստատել են Վաշինգտոնում ու Բեռլինում: Կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինի հետ ու նրանից բացատրություններ է պահանջել:
Ռուսաստանցի գործարար Միխայիլ Խոդորկովսկին բացահայտորեն խոսել է ռուս-ուկրաինական պատերազմի սանձազերծման մասին: Նա ասել է, որ Կրեմլը խաբում է աշխարհին՝ ինչպես աղֆանական պատերազմի օրերին անում էր խորհրդային կառավարությունը:
Ուկրաինայի ռուսամետ անջատողականները՝ ռուսական բանակի աջակցությամբ, արդեն գրավել են Նովոազովսկ քաղաքն ու շարժվում են Մարիուպոլի ուղղությամբ, որը ռազմավարական նշանակություն ունի Ուկրաինայի համար:
Մեկ ժամ հետո նիստ է տեղի ունենալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Վերլուծաբանները նշում են, որ ռուս-ուկրաինական պատերազմը, թերևս, ամենալուրջ ճգնաժամն է հետպատերազմյան Եվրոպայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել