Ukrinform-ի փոխանցմամբ` ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Կոնստանտին Ելիսեեւն իր հայտարարության մեջ նշել է, որ Ուկրաինան ԵՄ-ին կոչ է անում Եվրախորհրդի արտակարգ նիստ հրավիրել օգոստոսի 30-ին՝ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների կիրառման եւ ուկրաինական կողմին Ռուսաստանին դիմակայելու համար ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Այս հայտարարությունը Դոնեցկում աշխարհազորայինների կողմից նոր տարածքների գրավման ու նախաձեռնությունը սեփական ձեռքն առնելու հետևանք է: «Բավական է զիջումների գնալ եւ հանգստացնել ագրեսորին: Համերաշխությունը պետք է լինի բացարձակ եւ կասկածից դուրս: Այն պետք է նյութականանա հետագա վճռական եւ շոշափելի պատժամիջոցներով, ինչպես նաեւ Ուկրաինային ռազմական եւ ռազմտեխնիկական օգնություն տրամադրելով՝ ագրեսորին կանգնեցնելու համար» - ասել է ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցիչը:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանն է հրահրել Մայդանը ու մեղավոր է, որ երկրի ղեկավարությունը արյունալի ձևով սկսեց ճնշել ցուցարարներին, որի արդյուքնում ներքին ճգնաժամը խորացավ ու հիմք հանդիսացավ քաղաքացիական պատերազմի սկսման համար, որի հետևանքները այժմ տեսնում ենք: Ագրեսոր է անվանում Ռուսաստանին, այնինչ հենց իր ղեկավարությունն է իրականում իրականացնում ագրեսորի գործառույթներ:
Երևի թե պարզ է բոլորին, թե ինչու սկիզբ առավ Մայդանը ու հանգեցրեց քաղաքացիական դաժան պատերազմի. երբ որ Ուկրաինայի երբեմնի նախագահ Վ.Յանուկովիչը հայտարարեց եվրոասոցացումից հրաժարվելու ու Մաքսային Միությանը միանալու մասին, երկրի արևմտամետ ուժերը հրահրեցին Մայդանը և տապալեցին Յանուկովիչի իշխանությունը: Դա արևմուտքի`ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հովանավորությամբ կազմակերպված խռովություն էր, որի նպատակն էր կանխել Ուկրաինայի անդամակցությւոնը ՄՄ-ին, քանզի եթե դա տեղի ունենար, ապա արևմուտքը խոշոր աշխարաքաղաքական պարտություն կկրեր Ռուսաստանից`կորցնելով Ռուսաստանի դեմ իր շատ կարևոր հենակետ ու հենարան Ուկրաինան: Յանուկովիչը տապալվեց, և իշխանության եկան ֆաշիստական բնույթի ուժեր, որոնք էլ սկսեցին ագրեսիա դրսևորել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում`մեծամասնություն կազմող ռուս բնակչության նկատմամբ: Եվ պարզ է, որ Ռուսաստանը չէր կարող չօգտվել ընձեռնված հնարավորությունից և չսատարել իր ազգակիցներին: Պարզ է, որ աշխարհազորային ուժերին աջակցում ու զինում է Ռուսաստանը: Իհարկե, ռուս բնակչությանը պաշտպանելուն զուգահեռ Ռուսաստանը հետապնդում է որոշակի տարածաշրջանային շահեր, որոնց իրականացումը առավելություն կտա Ռուսաստանին արևմուտքի դեմ հակամարտությունում:
Վերջին շրջանում աշխարհազորային ուժերի կողմից ուկրաինական կանոնավոր բանակի հանդեպ տարած մի շարք հաղթանակներն ու որոշ տարածքներում վերահսկողություն սահմանելը անհնար կլիներ առանց ռուսական աջակցության: Հազարավոր ռուս կամավորներ(ըստ տեղեկությունների) միայն կռվում են աշխարհազորայինների հետ միասին:
Եվ այս հաղթանակների փաստը նյութապես ու հոգեբանորեն բացասական ազդեցություն կունենա ուկրաինական բանակի վրա: Երկրի ներսում ստեղծված անկառավարելի քաոսը հուսալքում է կառավարական ուժերին ու դրանով իսկ փոքրացնում աշխարհազորայիններին պարտության մատնելու ու երկիրը քայքայումից և պառակտումից փրկելու շանսերը: Եվ այսօր`Ուկրաինայի կողմից ԵՄ-ից ռազմական օգնություն խնդրելով Ուկրաինան ցույց տվեց հետագա պայքարը միայնակ շարունակելու անկարողությունը: Իսկ սա հարմար առիթ է արևմուտքի համար պաշտոնապես ու «արդարացիորեն» ուկրաինական ուժերին զինելու ու օժանդակելու համար` իրեն որպես փրկիչ ու ռուսական իմպերիալիզմի դեմն առնող ցույց տալու համար: Բացառված չէ, որ ԱՄՆ-ը ու ԵՄ-ը որոշակի քայլերի կդիմեն Ոկրաինայի խնդրանքին ընդհառաջելու համար: Եթե արևմուտքը ռազմական օգնություն հատկացնի Ուկրաինային` զինվորներ ու զինտեխնիկա, ապա ռազմական գործողությունները պարտիզանական բնույթից հնարավոր է ավելի պրոֆեսիոնալ բնույթ ստանան,քանզի աշխարհազորայինները հայտարարեցին կանոնավոր ռազմական ուժերի կազմավորման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել