Դեղին տոմսը Ռուսաստանում տրվում էր որպես անձնագիր այն կանանց, որոնք պաշտոնապես զբաղվում էին մարմնավաճառությամբ: Այն կարող էր ստանալ ամեն կին: Պետք էր գնալ ոստիկանություն, կանգնել հաշվառման և հանձնել սեփական անձնագիրը` ստանալով դեղին տոմսը:
Ոստիկանությունը պարտավոր էր հետևել, որ այդ կանայք հաճախեն բժշկական հաստատությունները: Դեղին տոմս ունեցող կինը իրավունք չուներ զբաղվել ոչ մի այլ աշխատանքով բացի մարմնավաճառությունից: Հետ ստանալ հասարակ անձնագիրը հնարավոր էր, բայց գործնականում դա հազվադեպ էր տեղի ունենում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել