Մի անգամ Օլիմպիական խաղերում հաղթել էր մահացած մարզիկ:
Արիխոնոսը, որը ծնունդով Ֆիգալիայից էր և ներկայացնում էր ընմբշամարտ մարզաձևի տարատեսակ պանկրատիոնը: Նա ապրել էր մ.թ.ա. 6-րդ դարում և դարձել էր Օլիմպիական խաղերի հաղթող մ.թ.ա. 572 և 568 թթ.:
Արդեն 564 թ. Արիխոնոսը մասնակցում էր իր երրորդ Օլիմպիական խաղին, սակայն մարտի վերջում հակառակորդը այնպես էր բռնել նրան, որ նա չէր կարողանում շարժվել: Մազիկը օգտագործեց հակառակորդի րոպեական թուլությունը և ծալեց հակառակորդի ոտքը իր աջ ոտքով և գցեց նրա մարմինը ձախ կողմով: Անհնարին ցավից հակառակորդը դիմեց մրցավարին և ճանաչեց սեփական պարտությունը:
Սակայն այդ ամբողջ ժամանակ հակառակորդը բաց չէր թողնում Արիխոնոսի վիզը և հանկարծակի շարժումից այն կոտրվեց:
Մահը միանգամից վրա հասավ:
Չնայած մահվանը, հենց Արիխոնոսը դարձավ Օլիմպիական խաղերի հաղթող: Այսպիսով Արիխոսնոսը դարձավ հայտնի սպորտային կարգախոսի խորհրդանիշը՝ «Մահ կամ հաղթանակ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել