Այսուհետ անվտանգության համար անհանգստացող վարորդները կարող են հանգիստ վարել BMW ավտոարտադրող ընկերության կողմից ստեղծված նոր BMW X5 Security Plus  մեքենան, որն այս շաբաթ ցուցադրության է հանվել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ Moscow Motorshow ավտոցուցահանդեսի ընթացքում: 

The BMW X5 Security, which can withstand an attack from blunt objects or by a gun 

Միջոցառան ընթացքում աշխարհի խոշորագույն ավտոարտադրողները ներկայացրել են իրենց արտադրության փամփշտակայուն մեքենաները:
BMW ընկերությունը հայտարարել է, որ իրենք առաջինն են, որ պաշտպանություն են առաջարկում AK-47-ի կամ այլ կերպ հայտնի՝ Կալաշնիկովի ավտոմատի փամփուշտներից: Մեքենան նաև կպաշտպանի փողոցային  հարձակումներից, բութ գործիքների հարվածից ու ատրճանակի արձակած կրակից:
Մեքենան մշակված պողպատից ու փամփշտակայուն չկոտրվող ապակուց է ստեղծված, ինչպես նաև հագեցած է ամուր փամփշտակայուն անվադողերով: Մոդելը հագեցած է նաև անվտանգության հատուկ համակարգով, ազդանշանային ու ներքին հաղորդակցության համակարգերով: 

The car has been rigorously tested and comes with special reinforced steel and shatter-proof glass  

Չնայած BMW –ի X5 շարքի մեքենաների գինը 70.000 դոլարից են սկսում, այս նոր մոդելը մոտ 180.000 դոլար կարժենա:
Մոդելը կմիանա BMW-ի նախկին անվտանգության մեքենաների՝ BMW 7 High Security շարքին, որը նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների համար:

BMW claim it is the first manufacturer to offer protection from an AK-47 attack in its security vehicles Despite the safety features, BMW also add that it drives like any other sports utility vehicle offered by the companyOther safety features customers can chose from include run-flat tyres, a self-sealing fuel tank, an attack alarm and an intercom system

Երբ Թոնի Բլեերը զբաղեցրեց վարչապետի պաշտոնը, նախընտրեց BMW 7 շարքի մեքենայով շրջել: Դեյվիդ Կամերոնը Jaguar XJ, իսկ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման Կադիլակի ոճով լիմուզին է  նախընտրում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել