Արիզոնա նահանգի Bullets and Burgers  հրաձգության կենտրոնում մի իննամյա աղջիկ  երկուշաբթի օրը պատահաբար սպանել է հրաձգության ուսուցչին: Աղջկան տվել Uzi գնդացրով, իսկ նա կորցրել է այս հզոր զենքի տիրապետումը, ինչի պատճառով էլ հրաձգության դասը դժախտ պատահարով է ավարտվել: Հրաձգության 39-ամյա ուսուցիչ Չարլզ Վական աղջկա կողքին կանգնած սովորեցնում էր նրան կրակել, իսկ աղջկա ծնողները մոտակայքում կանգնած տեսագրում էին հրաձգության դասը: Հրաձգության կենտրոնի աշխատակիցներից մեկը՝ Սկարմարդոնա, ասել է, որ զղջում է, որ իրենք թույլ են տվել երեխային կրակել իրենց կենտրոնում: Վակային անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն այնտեղ ասել են, որ նա մահացած է: Հրաձգության բազմաթիվ կենտրոններում 5-6 տարեկանից սկսած երեխաներին թույլ են տալիս ծնողների ուղեկցությամբ և ուսուցիչների օգնությամբ կրակել: Երբեմն նմանատիպ ազատությունը անառնալի հետևանքներ է թողնում: Սա հենց այդ դեպքերից մեկն էր:


Watch more news videos | Latest from the US

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել