-Ես աշխատանքային առաջարկ եմ ստացել: Սաշա՜, սա մի բնագավառ է, որն ինձ հետաքրիր է եղել միշտ:

- Խոսի՛ ր, Սոֆի…էլ չեմ դիմանում, ասա՛ ,- բարկացավ Սաշան:

-Ինձ հրավիրել են հեռուստատեսությունում հաղորդում վարելու, հասկանո՞ւմ ես: Մի խոսքով շուտով  կսկսվեն նախապատրաստական աշխատանքները, բայց ուզում եմ գալ քեզ մոտ: Երկու օր կհանգստանամ ու կվերադառնեմ, դե ի՞նչ կասես:

-Արի գժուկս, երկուսով ավելի ուրախ կլինի,- բացականչեց Սաշան:

Մոդելների համար արագ պատրաստվելն ու ճանապարհ ընկնելը խնդիր չէ, մանավանդ երբ հաճախ ես ճամփորդում: Արդեն իսկ պատրաստ ճամպրուկս վերցրի ու ուզում էի նստել մեքենաս, երբ ինձ մոտեցավ մի օտարերկրացի երիտասարդ` պարսիկ էր: Նա անգլերեն լեզվով հարցրեց , թե ինչպես կարող  է գտնել սուպերմարկետը, ես սկսեցի բացատրել: Նա ժպտաց ու առաջարկեց միասին սրճել, հետո սկսեց պատմել, որ նա չափազանց հարուստ է և ինչ կամենամ ինձ համար կանի:

Գրողը տանի, արյունս եռաց, ապտակեցի ու սկսեցի հայհոյել անգլերենով: Այ քեզ լկտիություն, մեր հայ աղջիկներն այս ինչքան են թեթևամիտ իրենց պահում, որ նրանք այսքան անպատկառ են դարձել:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել