Արամ Աբրահամյանը «Առավոտ»-ում հրապարակել է իր պատասխանը Կոմսոմոլսկայա Պրավդա թերթի էլեկտրոնային տարբերակում տեղ գտած հոդվածին, որտեղ ռուսական ագիտպրոպին հատուկ տապոռային ոճով մտահոգություն էր հայտնվում, որ Հայաստանում պլանավորվում է նարնջագուն հեղափոխություն ու հայաստանյան Մայդան: Հարգելի պարոն Աբրահամյանի հոդվածը խոսուն վերնագիր ունի՝ ««Գունավորներ» Հայաստանում չկան և «Առավոտի» գլխավոր խմբագիրը առաջին հայացքից փափուկ և իրոնիկ տոնայնությամբ ուզում է ապացուցի, որ հա՛, Հայաստանում կան մարդիկ, ովքեր խոսում են հեղափոխությունից ու իշխանափոխությունից, բայց նարնջագույն հեղափոխության, կամ որ նույնն ա՝ Մայդանի պոտենցիալ Հայաստանում չկա:

Ոչ մի կերպ չվիճարկելով ռուսական պարբերականի հրապարակած հոդվածի տապոռային տոնայնությունը, այնուամենայնիվ ցանկանում եմ հակադրվել Արամ Աբրահամյանի հոդվածի տրամաբանությանը: Հայաստանում «Գունավորներ» կան ու կան ինչքան ուզես: «Գունավորը» ոչ պոզով-պոչով ա, ոչ էլ ինչ որ ԿՀՎ-ի ճամբարներում պատրաստված մեկն ա: «Գունավոր» մայդանիստը, որպես կանոն ամբոխի հոգեբանության ու ինֆորմացիոն մանիպուլյացիայի արդյունքում որոշակի հոգևիճակում ու քաղաքական հայացքների հոսանքում իմմանենտ կարգավիճակում հայտնված մեկն ա ու ասեմ ավելին՝ «Գունավորները» ոչ միատարր են, ոչ էլ միատիպ:

«Գունավոր» կարա լինի իրոք գրանտակեր մեկը, ով պատվեր է ստացել իր գործատու դոնորներից՝ Մայդան կազմակերպել: «Գունավոր» կարա լինի ոչ գրանտակեր, բայց արևմտամետ հայացքներով մեկը, ով հավատում է անկեղծորեն, որ «Армения це Европа», «Գունավոր» կարա լինի որևէ քաղաքական կուսակցության անդամ ու համակիր, ով այդ պահին հակադրվել է իշխանությանը, «Գունավոր» կարա դառնա հասարակ ու ազնիվ քաղաքացին, ով այնքան է հոգնել Հայաստանում տիրող բառդակից և սոցիալական անարդարությունից, որ նրա ականջին «Գունավոր» հռետորների ճառերը մեղրի պես քաղցր են թվում...

Ասեմ ավելին, մեզ մոտ ընդամենը 6 տարի առաջ արվեց դասական «Գունավոր» հեղափոխության փորձ: Արդյունքը եղավ մարտի 1-ը... Ասել կուզի, 6 տարի առաջ, մեկ էլ հանկարց իմացանք, որ Հայաստանում 10-նյակ ու 100-հազարավոր «Գունավորներ» կան: Ի՞նչ,սա նշանակում է, որ բոլոր այդ մարդիկ, այդ թվում նաև ես ու իմ ընտանիքի անդամները 2008-ին Կոմսոմոլսկայա Պռավդայի մեջ նկարագրված ազգադավ ծախու կերպարնե՞ր էին: Ամենևին, բայց դրանից էդ մի «Գունավոր» հեղափոխության փորձի նարնջագույն երանգները ամենևին չեն նվազում, իսկ իմ օրինակը ուղղակի փաստում է վերոնշյալ այն թեզը, որ «Գունավոր» կարա դառնա ցանկացած ոք՝ եթե տարվի ճիշտ ու հանգամանալից աշխատանք, ներգրավվեն ադեկվատ ֆինանասական և ադմինիստրատիվ ռեսուրսներ ու լինի հանրային դժգոհության բավարար մակարդակ:

Այնպես որ, պետք չէ գլուխներիս տակ փափուկ բարձ դնել ու ասել, որ մեզ մոտ «Գունավորներ» չկան, որովհետև մեզ մոտ բանդերականներ ու Յանուկովիչներ չկան: Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիան լավ մշակցած է և բազմիցս փորձարկված ու այն գրեթե միշտ էլ աշխատել է՝ լինի դա Հարավսլավիայում, Ուկրաինայում, թե Ղրղզստանում... ուղղակի ամեն տեղ ունեցել է իր սպեցիֆիկան ու ասել այսօր, որ Հայաստանում նան ռիսկը գերագնահատված է, կամ էլ առավել ևս, որ Հայաստանն ապահովագրված է այդ ռիսկից՝ լուրջ չէ:

Կից նյութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել