Համեցեք: Նորահայտ երգիչ Արշոն ներկայացնում է իր նոր երգը: Թվով երկրորդը եթե չեմ սխալվում: Արշոյին անդրադառնալ բնավ չէի պատրաստվում, բայց երբ աչքովս ընկավ, թե ինչ թիմ է աշխատել այս 15 ամյա (լեզուս չի պտտվում ասել) ռեփերի հոլովակի վրա, մազերս բիզ-բիզ կանգնեցին: Երգին անկեղծ ասեմ սպասում էի: Տեսել էի անոնսը ու տպավորվել էի, բայց երբ ամբողջական տարբերակը լսեցի, անկեղծ հիասթափվեցի: Նախ ասեմ, որ Արշոյի պրոդյուսերը ոչ այլ ոք է, քան ամենայն հայոց DJ Սերժոն, ով էլ հավանաբար կազմակերպել է, որ Արշոյի հոլովակը Սերժ Գաբյանը նկարի, օպերատորը Էդուարդ Ներսիսյանը լինի, իսկ ռեփերի հետ երգի նաև Միշոն:

Անշուշտ բավական ճոխ փաթեթ է ստացվել մեկի համար, ով ձայն չունի, տեքստերն այն չեն, արտաքինով էլ առանձնապես չի փայլում:

Մի քիչ խոսեմ տեքստի մասին, որում առկա են հայկական ռեփում առկա, հիմանկան սխալները: Արշոն, ինչպես մյուս ինքնահռչակ մեկ կլիպանի ռեփերները իրենց երգերի ընթացքում չեն դադարում կոչ անել, որ “սաղ իրանց լսեն, ուժեղ բաներ են ասելու, չուզողների սենցն ու նենցը, ով չի ընդունելու կարա գնա մոստից իրան քցի, սաղ լսեն ու ընդունեն, որ եկել են ասպարեզ ու հեղափոխելու են, ճանապարհը դժվար էր, սաղ իրանց նախանձում են…” ու էտպիսի լիքը ոչինչ չասող բառակույտեր:
Առհասարակ մեր հայկական ռեփը ինդուստրիան չկայացածների ակումբ է հիշեցնում, որտեղ գալիս տարբեր դեմքեր քաղաքի տարբեր անկյուններից ու եթերում ինքնահաստատման անթաքույց փորձեր անում: “ Ինձ լսեք արյա, ասածս ընդունեք արյա”: Ես սրան գրաքննության պակաս եմ ասում: Չնայած ֆիզիկապես ատում եմ սովետը, բայց սկսում եմ կարոտել այն: Բա էն ժամանակ նման գործը կթողեյի՞ն եթեր մտներ: Չէ իհարկե: Իսկ վաղվանից համոզված եմ հայկական բոլոր հնարավոր ու անհնար հեռուստաալիքները սկսելու են Արշոյի նոր կլիպի ծնունդն ազդարարել:

Հաջորդը ինչի մասին ուզում եմ խոսել Միշոյի առկայությունն է հոլովակում: Իհարկե սա աշխարհում բազում անգամներ փորձարկված սխեմա է, երբ կայացած երգիչը, համագործակցելով նորելուկի հետ, փորձում է իր լսարանին ներկայացնել ծագող աստղին, բայց ախր Արշոյից հեչ աստղային հոտ չի գալիս է: Փորձում է ինչ-որ անհաջող կերպով նմանակել սևական ժեստերն ու Միշոյի ծռած բերանը, բայց տղան ուղղակի կորում է Միշոյի ֆոնին:

Չնայած Սերժոն հարցազրույցներում չի դադարում կրկնել, որ տաղանդավոր տղայի հանդիպեց ու որոշեց օգնել, բայց կարծում եմ, որ մեզնաւմ շատ ավելի տաղանդավոր ու լավ երեխաներ կան , որոնց կարելի էր թև-թիկունք կանգնել: Ահավասիք սուպերսթար շատ լավ երեխաներ աչքովս ընկան, որ իրոք լավ ռեփ էին կարդում: Անունները չեմ հիշի, բայց լավ պրոդյուսերը հենց դրանով է տարբերվում վատից, որ ավազի միջից ոսկու հատիկը նկատում է, այլ ոչ առաջին իրեն փող տվածին հովանավորում ու եթեր մտցնում:  

Մի խոսքով դիտեք հիասթափությանս պատճառը՝ ARSHO feat. MISHO

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել