Հայաստանում անշարժ գույքի կտրուկ գնաճը 7-8 տարի առաջ պայմանավորված էր համաշխարհային անշարժ գույքի գնաճի հետ, որի անուղղակի «նախաձեռնողն էր» ԱՄՆ-ը: Ընդհանրապես գների տատանումը տնտեսապես կայացած երկրներում տեղի է ունենում 8-12 տարին մեկ` ապահովելով տարեկան միջինը 5-7 տոկոս գնաճ: Անշուշտ դա էլ կապված է նույն չափի դրամա-արժեզրկման հետ: Հայաստանի դեպքում, որը ՈՉ ՄԻ նպաստավոր և մրցակցային առանցք չունի որևէ արտադրական, առևտրային, հումքային, առավեկ ևս բանկային տնտեսումների մեջ` անշարժ գույքի պահանջարկի աճը պայմանավորված էր հիմնականում սփյուռքահայերի աննախադեպ հետաքրքրության հետ: Վերջին երեք տարիներին դրա ճիշտ հակառակը տեղի ունեցավ, դրան զուգահեռ անկախությունից հետո իր նախադեպը չունեցող արտագաղթի գործոնը: Անշարժ գույքն այսօր Հայաստանում իր վերականգման ինքնարժեքից երեք անգամ էժան է վաճառվում` ոչ այնքան աշխատուժի, որքան շինանյութի գինը հաշվի առնելով: Իհարկե խոսքը Երևանի կենտրոնի մասին չէ: Իսկ 7-8 տարի առաջ ճիշտ հակառակն էր` 2-3 անգամ թանկ: Տնտեսապես զարգացած երկրներոմ անշարժ գույքի վերականգնման և շուկայական արժեքները տատանվում են և ժամանակ առ ժամանակ զիջում են մեկը մյուսին, սակայն տատանումը չի գերազանցում 30 տոկոսը: Հայաստանում դա ԱՌԱՅԺՄ 2-3 հարյուր տոկոս է: Այս իրականությունը հաշվի առնելով ապագային ևս որևէ անիրական գնային աճ անկասկած պայմանավորված կլինի սփյուռքահայերի հետաքրքրությունից, քանի որ որևէ ապրանքի և գույքի արժեք պայմանավորված է առաջարկ/պահանջ հարաբերությունից: Իսկ դա երբ կլինի, կամ կլինի թե ոչ` ժամանակը ցույց կտա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել