Դյուկի համալսարանից դոկտոր Բրայան Հարի գլխավորությամբ գործող մարդաբանների խմբի համաձայն, մոտ 50.000 տարի առաջ տեստոստերոնի ցածր մակարդակն է հանգեցրել առաջադեմ գործիքների ու արվեստների զարգացմանը: Շատ տեսություններ կան այն մասին, թե իր 150 000 տարվա գոյատեւումից հետո ինչու՞ մարդկությունը հանկարծ նման տեխնոլոգիական թռիչք կատարեց: Գոյություն ունեն բազմաթիվ գտածոներ, որոնք փաստում են մոտ 50.000 տարի առաջ ոսկորներից ու կոտոշներից գործիքների արտադրության, ջերմամշակված ու թերթավոր կայծքարի, նետվող զենքի, սրաքարերի, ձկնորսական ու թռչնորսական , ինչպես նաեւ կրակի կառավարման միջոցների առկայությունը: Պայմանավորված էր դա ուղեղի մուտացիայո՞վ, եփած կերակրո՞վ, հաղորդակցման լեզվի ծագմա՞մբ, թե՞ պարզապես բնակչության խտությամբ: Դոկտոր Բրայանն ու իր գործընկերները պնդում են, որ մարդկությունը սկսեց առաջադիմել, երբ մարդիկ սկսեցին առավել սիրալիր լինել մեկը մյուսի նկատմամբ, ինչը հանգեցրեց առկա գործող տեստոստերոնի նվազմանը: «Եթե նախապատմական մարդիկ սկսեցին միմյանց հետ ավելի մտերիմ ապրել եւ իրար փոխանցել նոր տեխնոլոգիաներ, ապա նրանք պետք է միմյանց նկատմամբ հանդուրժող լինեին: Մեր հաջողության բանալին է հանդիսանում համագործակցելն ու միմյանցից սովորելը», – ասում է Current Anthropology ամսագրում հրապարակված ուսումնասիրության առաջին հեղինակ, Յուտայի համալսարանի ուսանող Ռոբերտ Սիերին: Ուսումնասիրության ընթացքում գիտնականները համեմատել են 20-րդ դարի 30 տարբեր էթնիկ խմբերի 1367, 10-ից 38 հազար տարվա 41, եւ 80 հազար տարուց հին 13 մարդկային գանգերի վերհոնքային աղեղը (ճակատը), դեմքի ձեւը եւ ներքին ծավալը: Վերհոնքային աղեղի փոքրացման եւ դեմքի վերին մակերեսի կրճատման ի հայտ եկող միտումը հատկություններ են, որոնք հիմնականում արտացոլում են տեստոստերոնի գործողության նվազումը: «Դուրս ցցված ծանր հոնքեր, կլորավուն գլուխներ, ու դրանց փոփոխությունները կարող են պայմանավորվել կմախքի վրա տեստոստերոնի ազդեցության մակարդակով», ասում է ուսումնասիրության համահեղինակ, Դյուկի համալսարանից պրոֆեսոր Ստիվեն Չերչիլը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել