Երկար մտածելուց հետո հասկացա, որ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանը արտագաղթի առնչությամբ սփյուռքի մասով շատ ճիշտ կարծիք է հայտնել: Իսկապես, հենց սփյուռքն է մեղավոր, որ ինքը մեծանում է, բազմանում` պատճառ հանդիսանալով արտագաղթին: Եթե անկեղծ ասեմ` ասվածը տվյալ երևույթի պատճառ-հետևանք կապի շրջափոխում է, բայց դե, շարունակենք. այ, եթե բոլոր համայնքները հայտարարեն, որ այլևս հայաստանցի չեն ընդունելու, իսկ նոր եկածների հանձնեն իշխանությունների ձեռքը, որպեսզի դրանց դեպորտացիայի ենթարկեն` էլ ո՞վ կարտագաղթի դրանից հետո: Խոսքը վերաբերում է նաև ՌԴ արտագաղթողներին` տվյալ դեպքում բացառություն չի թույլատրվում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել