Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Մինսկում անարդյունավետ էր։ Նման հայտարարություն է արել ուկրաինական կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկը, ընդ որում՝ նա նշել է, որ Կիևում «ՌԴ-ի հետ բանակցություններից ոչ մի հատուկ սպասում չի եղել, սակայն այդ ուղին պետք էր անցնել», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Մեզ համար կա 3 հիմնական մարտահրավեր՝ պատերազմ, արժույթի փոխարժեք և էներգետիկա»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ դրանցից առաջինը «կարելի է լուծել միայն մի միջոցով՝ վերականգնել Ռուսաստանի հետ սահմանի հսկողությունը»՝ ԵԱՀԿ-ի հսկողության ներքո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել