Instagram-ի թողարկումից անցել է մոտավորապես 4 տարի,բայց այն դեռ շարունակ առաջնային է համարել և Instagram-ում ներգրավվել նոր և պարզ գործիքներ՝ թույլ տալով մարդկանց նկարել,որոշ մշակումներ անել և կիրառել էֆֆեկտներ իրենց նկարած նկարների վրա,ի ցույց դնելով իրենց ստեղծարար մտածելակերպը և պահպանել դրանից բխող արդյունքերը ։) Այսօր արդեն Instagram-ը մեզ տեղեկացնում է իր նոր հավելվածի մասին,որը կոչվում է Hyperlapse,այն մեզ հնարավորություն կընձեռի տեսանկարահանել բարձր որակի վիդեոներ,նույնիսկ շարժման մեջ։

Ավանդական տարբերակով,վիդոների որակը որոնք նկարահանում ենք մեր հեռախոսներով մեծ մասամբ կախված են հեռախոսի ստաբիլ վիճակում գտնվելուց, և շարժուն վիճակը հաճախ խանգարում է լավ վիդեոներ ունենալ։ Hyperlapse-ը կառուցված է կայունացնող տեխնոլոգիաների (stabilization technology) հիման վրա,որը մեզ թույլ է տալիս նկարահանել վիդեոներ շարժման մեջ,դրանց տալ կինոմատոգրաֆիկ տեսք։

Hyperlapse-ը կրում է պարզ և հասկանալի դիզայն,օգտատերը կարիք չունի ունենալ հաշիվ այն օգտագործելու համար,դուք կարիք ունեք միայն օգտագործել Ձեր հեռախոսի տեսախցիկը,սեղմել մեկ անգամ որպեսզի սկսվի նկարահանման պռոցեսը և ևս մեկ անգամ սեղմել այն դադարեցնելու համար,կարող եք ընտրել վիդեոի արագությունը, ընկած 1x-12x շրջակայքում,և վերջացնելով այն պահել ձեր հեռախոսի մեջ,սեղմելով կանաչ նիշը,այստեղից դուք հեշտորեն կարող եք վիդեոն տարածել ձեր Instagram-յան և նույնիսկ facebook-յան հաշվում։

Ձեր ամբողջ ճանապարհը վայրկյաններում փաստագրելու համար,մի ամբողջ արևամուտ նկարելու նպատակով և այլ պռոցեսսներ նկարահանելու,լուսաբանելու և տարածելու համար,օգտագործվող այս հավելվածը այդ ամենին կտա շարժ,նոր և ստեղծարար շունչ։

Hyperlapse-ը այս պահին հասանելի է միայն iOS device-ներ համար։)

Նաև մեկ վիդեո HyperLapse-ով նկարած Instagram-ից

Stabilization for Hyperlapse from Instagram from Instagram on Vimeo.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել