Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզի Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բոլոր բնակիչներն էլ գիտեն, որ սահմանին մոտենալը վտանգավոր է: «Ժողովուրդը բոլորն էլ իրազեկ են և աշխատում են սահմանից հեռու մնալ»,- ասաց նա` պատասխանելով հարցին, թե ինչ կանխարգելիչ աշխատանքներ են տարվում, որպեսզի հանկարծ մեր հայրենակիցները գերի չընկնեն:

Հարցին, թե փորձը ցույց է տալիս, որ դրանք բավարար չեն, ինչ այլ ծրագրեր են անհրաժեշտ, գյուղապետը պատասխանեց. «Ի՞նչ պետք է ուրիշ անել, մարդիկ գիտեն, համապատասխան նշանները կան, սահմանը կա, փշալարը քաշված է, ուրիշ էլ ի՞նչ պետք է ձեռնարկել»,- ասաց Սամվել Սաղոյանը:

Տավուշի մարզի Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը ևս վստահեցրեց, որ ցանկացած անձ գիտի, որ սահմանը չի կարելի հատել, և միշտ իրենք այդ մասին բնակիչներին իրազեկում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել