Շնորհակալություն հայտնեք բարեգործություններ անողներին, բայց «քար մի նետեք» չանողների վրա: ‪#‎icebucketchallenge‬-ի հետ կապված խոսակցությունները չեն դադարում ու արդեն ներվայնացնող են դառնում: Արդեն, ի ուրախություն բոլորիս, ջրվել չցանկացողների ու բարեգործությունն անողների քանակը շատանում է... Իհարկե, սա շատ ուրախալի է.... Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր էն մարդկանց, որոնք նման ձևով են արձագանքել իրենց ուղղված մարտահրավերին, բայց, ի տարբերություն շատերի, չեմ քլնգում փող չտվողներին: 
Շատերդ եք գրում. «Գոնե դրա տեղը փող տար», այ ձեր ցավը տանեմ, կարողա մարդը փող չունի, կարողա մարդը էտ 1000 դրամն էլ վաղը հաց է առնելու ուտի ու ինքն իրեն մի կերպ բարեգործություն անի կամ էլ շատացել են անչափահասների մասնակցություն, իրենցից ինչ եք ուզում է, ինչ անեն էտ մարդիկ, իրենց բուլկիի փողերը հավաքեն ու բարեգործություն անեն՞՞՞՞՞ Մի քիչ մտածեք էլի.... Ներվայնանում եմ, որ բարեգործություն են անում մի քանի հազար ու սկսում խրատներ տալ. «Գումար վճարեք, ինչի եք ջրվում, իմ նման արեք».... այ ախպեր արել ես լավ ես արել, մերսի, բայց մի բարոյախրատական դասեր մի տուր, դու ունես արեցիր, էն մեկը կամ էլ էն մյուսը չունեն: 
Մի արեք տենց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել