10 самых странных видов оружия10.Կենդանի ռումբեր

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն այսօր մեծ աղմուկ կբարձրացնեին, եթե կենդանիներին օգտագործեին պատերազմում, բայց Երկրորդ աշխարհամարտին դա ընդունված պրակտիկա էր: Օրինակ՝ ԱՄՆ-ը փորձում էր չղջիկներին օգտագործել, որպես հրդեհող մինի ռումբերի: Բրիտանացիները փորձում էին կիրառել ականապատված սատկած առնետների՝ համարելով, որ երբ պեդանտ գերամանացիները փորձեն առնետին գցել աղբարկղը՝ այն կպայթի: ԽՍՀՄ-ում էլ վարժեցնում էին հակատանկային շների՝ այնպես, որ նրանց մոտ պայմանական ռեֆլեքս ձևավորվեր, որ հակառակորդի տանկերի տակ ուտելիք կա ու ականապատված շունը իրեն նետի տանկի տակ:

9. Թրերի կոտրիչ

Разрушитель мечейԱյս զենքը գալիս է միջնադարից և իրենից ներկայացնում է երկար դաշույն, որի շեղբի մի կողմում ատամիկներ կան: Մարտի ժամանակ, ասպետը կարող էր արագ շաարժումով կոտրել այդ ատամիկների միջև հայտնված հակառակորդի սուրը:

8. Մենքեչեր

Мэнкетчер

Այս զենքն իրենից ներկայացնում էր երկար փայտի վրա հագցված բռնակաձև մետաղյա մի սարք, որի վրա երկաթյա փշեր կային և ճկուն պոզիկներ: Այն ստեղծվել էր, որպեսզի դրանով հեծյալին վայր գցեն ձիու վրայից և այս զենքը կարևոր դեր էր խաղում միջնադարում, երբ տարածված երևույթ էր գերել առավելապես հեծյալի կարգավիճակում ճակատամարտերին մասնակցող արքայական ընտանիքների անդամներին, ազնվականներին  և ասպետներին, որպեսզի հետո նրանց դիմաց փրկագին պահանջեին: Այն օգտագործվում էր նաև վտանգավոր հանցագործներ բռնելու համար: 

7. Պակլի հրացան

Ружьё Пакла

Սա համարվում է առաջին մեխանիկական հրացանը, որն իրենից ներկայացնում էր եռոտանու վրա տեղադրված սովորական կայծաքարային հրացանի փող և 11 լիցք ունեցող թմբուկ: Այն նախագծվել էր նավերի վրա օգտագործելու համար և կարողանում էր 7 րոպեում 63 կրակոց անել: Սակայն այս զենքն իրոք անսովոր է դարձնում այն հանգամանքը, որ այն երկու տեսակի գնդակներ էր կրակում. քրիստոնյաների համար՝ գնդաձև, իսկ մահմեդականների համար՝ խորանարդաձև: Համարվում էր, որ խորանարդաձև գնդակները ավելի ցավոտ վերքեր էին հասցնում, իսկ հրացանի նախագծող Պակլի կարծիքով, դրանք կարող էին ցույց տալ մահմեդականներին քրիստոնեական քաղաքակրթության տեխնոլոգիական զարգացվածության մասին:

6. Օդային ավիակիր

Воздушный авианосец

Այս զինատեսակը հաճախ է հանդիպում գեղարվեստական գրականության ու ֆիլմերի մեջ: Օդային ավիակիրները հանդիասնում են ռազմական հանրության կոլեկտիվ երևակայության արգասիք: Ոմանք այդ զինատեսակը պատկերացնում էին որպես հսկայական ցեպպելին, որի վերին մասում ինքնաթիռներ կլինեն, սակայն Հինդենբուրգ ցեպելինի աղետալի անկումից հետո բոլոր նման պլանները չեղարկվեցին: Ավելի ուշ նման անարդյունք փորձր արվեցին ծանր ռմբակոծիչների ու Բոինգ 747-ի պլատֆորմի վրա:

5. Մահաբեր վահան

Щит с фонарем

Այս տարօրինակ զինատեսակը ստեղծվել է Վերածննդի դարաշրջանում և իրենից ներկայացնում էր ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակվողական զենք: Ըստ էության, դա ոչ մեծ ու շրջանաձև վահան էր, որին ամրացվում էր երկաթյա ձեռնոց՝ մի քանի շեղբերով, իսկ հենց վահանի կենտրոնում գտնվում էին երկաթյա ցցեր, որոնք պետք է սարսափեցնեին թշնամուն: Ի դեպ, սա բավականին տարածված զենք էր այդ ժամանակաշրջանում:

4. Հաբբակուկ նախագիծ

Проект Хаббакук

Երկրորդ աշխարհամարտի տարիներին մետաղը համարվում էր խիստ արժեքավոր ապրանք: Գերմանական սուզանավերի պատճառով, դաշնակիցները մեծ քանակության մետաղ էին կորցնում, ինչի արդյունքում, բրիտանացիները սկսեցին աշխատանքներ տանել՝ հսկայական ավիակրի նախագծման համար: Սակայն այդ ավիակիրը պետք է լիներ բացառիկ ոչ այնքան իր գործառույթների ու չափսերի համար, այլ նրա, թե ինչից էին այն պատրաստելու. պայկերիտից՝ սառեցրած ջրի ու փայտի թեփի խառնուրդից: Երկար հետազոտություններից հետո, առաջարկվեց կառուցել ավիակիր, որի երկարությունը կլիներ 610, լայնությունը՝ 92, իսկ բարձրությունը՝ 61 մետր: Հսկա նավը պետք է ունենար 1.8 միլիոն տոննա ջրատարողունակություն և իր վրա կկարողանար կրել 200 կործանիչ: Սակայն մինչ կհաջողվեր կառուցել գոնե մեկ նման նավ, պատերազմն ավարտվեց ու կորավ նման նավերի պահանջարկը:

3. Արքիմեդեսի ճանկ

Коготь АрхимедаԱյս զենքը նախահծվել է  Ք.Ա. 3-րդ դարում՝ Սիրակուզայի պարիսպները պաշտպանելու համար: Ճանկն իրենից ներկայացնում էր հսկայական կռունկ, որից մեծ կեռիկներով պարաններ էին կախված: Երբ հռոմեական նավը մոտենում էր պարիսպներին, այն բռնում էին այդ կեռերով ու բարձրացնում էին վերև ու որից իջեցում, ինչի արդյունքում նավը շրջվոււմ էր: Ընդ որում, կռունկն այնքան հմուտ էր թաքնված, որ հռոմեացիներին թվում էր, թե իրենց դեմ աստվածներն են կռվում:

2. Մրրիկ-թնդանոթը

Пушка-смерч

Այս թնդանոթը կառուցել էին գերմանացիները՝ ԵՀՊ-ի տարիներին: Այն պետք է արհեստական մրրիկներ առաջացներ: Լիարժեք չափսերի մեկ թնդանոթ կառուցվեց, բայց փորձարկումները ցույց տվեցին, որ այն մենակ մեծ բարձրությունների վրա է կարողանում մրրիկներ հարուցել, ուստի նախագիծը կասեցվեց:

1. Գեյ-ռումբ

Гей-бомба

Ամերիկյան այս ոչ լետալ ռումբի պայթյունի դեպքում, հակառակորդի զինվորների վրա ուժեղ աֆրոդիզիակ էր ցաանվում, ինչը նրանց մոտ ուժգին սեռական ցանկություն էր առաջացնում, որն ըստ նախագծողների, պետք է ստիմուլացներ հոմոսեքսուալ վարք՝ զինվորների մոտ և այդ կերպ նրանց ավելի խոցելի դարձներ: 2007 թվականին գեյ-ռումբի նախագծողներն արժանացած Շնոբելյան մրցանակ, որը շնորվում է գիտական ու տեխնիկական ամենակասկածելի ու անպետք հայտնագործությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել