Նայում էի երեկ Մինսկում կայացած ՄՄ-ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովը, լսեցի Պուտինի ու Պորոշենկոյի խոսքը ու մոտս նենց տապվորություն է, որ ոչ Պորոշենկոն, ոչ էլ Եվրոպացիները իրենց էշերից իջնել չեն պատրաստվում՝ ԵՄ ասոցացման մասով:

Խոսքի մի կողմ դնենք քաղաքական ու աշխարհաքաղաքական նախասիրությունները ու հասկանանք ինչ էր երեկ ասվում:

- Պուտինը դրած հերթով, թվերով ու փաստերով ներկայացնում ա, թե ինչի ա ինքը դեմ Ուկրաինայի ասոցացմանը, կամ էլ՝ ասոցացման դեպքում՝ ԱՊՀ ազատ առևտրի գոտում մնալուց: Ասում ա էսքան միլիարդ դոլարի վնաս ենք կրելու, էսքան միլիարդ դոլարի վնաս դուք եք կրելու, որովհետև մեր տնտեսական համակարգը ինտեգրված է, իրացման հիմնական շուկան ՄՄ-ն է: Բացի դրանից, եթե ասոցացվեք ԵՄ-ի հետ ու միևնույն ժամանակ մնաք ԱՊՀ ազատ առևտրի գոտում, ապա դեպի ԱՊՀ շուկա անարգել կթափանցի իբր Ուկրաիանական, բայց իրականում ԵՄ-ական ապրանք և կհեղեղի շուկաները՝ զերծ լինելով մաքսային կարգավորումներից: Հիմա եթե գտնում եք, որ ԵՄ-ն ձեզ ավելի հարմար գործընկեր ա՝ խնդրեմ, բայց մի էլ ակնկալեք, որ ՄՄ-ն ձեզ հետ հին տնտեսական քաղաքականությունն ա վարելու:

Էսքան ճառից հետո խոսում ա Պորոշենկոն ու սաղ խոսացածի իմաստը էս ա. «Ազնիվ խոսք, մեր ասոցացումից ոչ ոք չի տուժելու»:
Ու չի բերում մի հատ հակափաստարկ Պուտինի ասած օրինակներին, չի տալիս ինչ որ կոնկրետ խոստում, չի նկարագրում ոչ մի լուծման մեխանիզմ... ու հա, էդ սաղ միջոցին էն մարդաձիասուսլիկի դեմքով Էշթոնն էլ ոչ մի կոնկրետ բան չի ասում...

Հիմա ես չեմ, դուք եք, բացատրեք ինձ, թե ո՞նց կարելի ա նման ավանտյուրաների մեջ մտնել ու դեռ մի բան էլ համառությամբ շարունակել գնալ դեպի ասոցացում... Արա, ի՜նչ լավ ա, որ պրծանք էդ պատուհասից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել