Ընդհանրապես տարբեր տարիներին լինում են որոշ ժամանակահատվածներ, նաև վերջին մի քանի օրերի ընթացքում հենց այդ ժամանակներն են,որ մեր իշխանությունները հանգիստ խղճով ու ճշտորեն կարող են ի լուր Հայության հայտարարել, որ մեր երկրում արտագաղթը կանգ է առել, որ գրեթե կամ չկա, կամ նվազագույնը՝ տեմպերը խիստ նվազել են, ասել է այդ հարցում ունենք խիստ դրական միտումներ և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ իշխանությունների կատարած քայլերը հանգեցրել են դրական արդյունքի: Վկան՝ տվյալ ժամանակի ընթացքում//մի քանի օրերի// ՀՀ-ից դուրս գնացողների թիվը, որը կտրուկ նվազում է հատկապես հենց այդ <բարենպաստ> ժամանակահատվածում:
Չէ, մի շտապեք հետևություններ անել , ոչ պատկերը մեր ֆանտազիայի ոլորտից է, ոչ էլ առավել ևս իշխանությունների քաղաքականության արդյունք:
Պարզապես անկախ մեզանից բնական աղետների պատճառով փակ է լինում Ռուսաստանը Հայաստանին կապող վերին Լարսի ճանապարհը, այնպես, որ եթե հրատարակվեն թվեր առ այն, որ արտագաղթի տեմպերը կտրուկ նվազել են, ապա այն այս դեպքում այն լրիվորեն կհամապատասխանի իրականությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել