Տևական ժամանակ է, ինչ մայրաքաղաքի ամենագեղեցիկ ու տեսարժան վայրերից մեկը՝ Հյուսիսային պողոտան քարուքանդ վիճակում է և մայրաքաղաքաբնակներն ու հյուրերը տհաճ զգացողություններով են անցնում այդ կողմերով: Երեկ Երևանի քաղաքապետը վերջապես այցելեց շինհրապարակ և իմ կարծիքով հասկացնել տվեց, որ արդեն շատ է ձգձգվում շինարարությունը և արեց ինձ համար նորություն հանդիսացող հայտարարություն, այն է՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ռուսաստանաբնակ մեր բարերարներից մեկի՝ Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ: Փաստորեն ծախսվելիք 6 մլն դոլարը ոչ Երևանի բյուջեից է, ոչ էլ հանրապետության: Այն որ Սամվել Կարապետյանից միայն կարելի է շնորհակալություն հայտնել հայրենիքում ներդրումներ անելու համար դա չի քննարկվում, Կարապետյանը մշտապես աչքի է ընկել խոշոր բարեգործություններով, բայց ես շատ կուզենայի, որպեսզի հաջորդ անգամ նման խոսոշր գումարներ ներդրվեն ոչ թե Երևանում, այլ՝ մարզերում: Պատկերացնում եմ՝ ինչեր հնարավոր կլիներ անել Գյումրիում, Վանաձորում, Կապանում և մյուս քաղաքաներում 6 մլն դոլարով, որն այսօր ծախսվում է առանց այն էլ նախկինում շատ գեղատեսիլ մի վայրի վրա: Ամեն դեպքում՝ քանզի սա բարեգործույուն է, ուստի Սամվել Կարապետյանի իրավունքն է որոշելու, թե որտեղ ծախսի իր փողերը և ամեն դեպքում մենք շնորհակալ ենք մեր լավ մարդ հայորդուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել