Շատերը չեն գիտակցում, որ իրականում կմախքը շատ ավելին է, քան պարզապես մեր մկանները պահող ու օրգանները պաշտպանող ոսկրային կառուցածք: Իրականում այն ակտիվորեն մասնակցում է մեր օրգանիզմի առողջության գործընթացին` արյան բջիջներ արտադրելով, ու պահեստավորելով կալցիումն ու ֆոսֆորը` օրգանիզմի համար չափազանց կարևոր երկու հանքանյութ:
Ոսկորները ինքնավերականգնվելու հատկություն ունեն, ինչի արդյունքում ժամանակի ընթացքում դրանք վնասվում ու ինքնուրույն վերականգնվում են: Տարիների ընթացքում օրգանիզմը բավարար քանակությամբ ոսկոր է արտադրում կորուստները լրացնելու համար` կալցիումի, ֆոսֆորի ու կոլգենի ամուր կապ ստեղծելով: Ինչևէ 35-40 տարեկանից սկսած ոսկորներն սկսում են ավելի արագ վնասվել, քան վերականգնվել, ինչի արդյունքում ժամանակի ընթացքում ոսկրերը թուլանում են և մեծանում է օստեոպորոզի ձեռքբերման հավանականությունը: Սակայն ոսկրերի առողջության համար կարելի է որոշակի քայլեր ձեռնարկել ու կանխել ոսկրային հիվանդությունենրը:

1 Օգտագործել կալցիում վիտամին D-ի հետ
Դուք արդեն իսկ գիտեք, որ բժիշկները միշտ խորհուրդ են տալիս կալցիում օգտագործել ամուր ոսկորների աճի համար, սակայն ինչպես հետազոտությունները ցույց են տվել միայն կալցիկումը չի կարող այնքան արդյունավետ լինել, որքան D վիտամինի հետ միասին օգտագործելու դեպքում: Կալցիումը D վնիտամինի կարիքն ունի մարսողական համակարգից արդյունավետորեն ներծծվելու ու օրգանիզմում ճեղքվելու համար: Չնայած բժիշկները կալցիումի հաբեր են նշանակում, այնուամենայնիվ օրգանիզմը բնական ճանապարհով կալցիումով հարտացնելն ավելի նախընտրելի է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է սննդակարգում օգտագործել կալցիում պարունակող մթերք, ինչպես օրինակ կաթնամթերք, նուշ, ձուկը, կանաչեղեն, սպիտակ լոբի, նարինջ և այլն:

2. Գարեջուր օգտագործել
Չափից շատ ալկոհոլը կարող է նոսրացնել ոսկրերի խտությունը, սակայն հետաքրքիրն այն է, որ օրեկան 12 միլիգրամ գարեջուր օգտագորւծելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Հետազոտությունները ցույց են տվել, որ գարեջուր օգտագործող կանանց ոսկրերն ավելի ամուր են համաեմատած այն կանանց ոսկերի հետ, ովքեր չեին օգտագործել գարեջուր: Գարեջրի` ոսկրային հյուսվածքների ամրության վրա ունեցած ազդեցությունը ամենայն հավանականությամբ դրա մեջ պարունակվող դիետիկ սիլիցիումն ու ֆիտոէստրոգեններն են, որոնք երկուսն էլ կարևոր են ոսկրերի վերականգնման ու ամրության համար:

3. Ցատկել
Երբ մենք երեխաներ էինք, սիրում էինք վազել ու ցատկել: Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ պետք է շարունակենլ նույն կերպ վարվել: Բանն այն է, որ այսպիսի շարժումները ազդակ են ուղարկում ոսկրային վերականգնողական բջիջներին ու դրդում աշխատել: 2014թ.-ին անցկացված 16 շաբաթյան հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքենր օրեկան 2 անգամ 10-ական ցատկ են կատարել` ցատկերի ընթացքույմ 30 վայրկյան հանգստանալով, ավելի ամուր ու խիտ ոսկրեր են ունեցել, քան նրանք, ովքեր չեն ցատկել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել