Ուկրաինայի՝ իր արևելքում տարվող  պատերազմը ոչ մի կապ չունի տարածական ամբողջականության, կամ ֆեդերալիզացիայի դեմ պայքարելու հետ: Այն պատերազմ է Ռուսաստանի դեմ: Ուկրաինացիք խելքները հացի հետ չեն կերել, որ հաղթեն և իրենց  վրա վերցնեն այդ ավիրված տարածքների տիրապետումը: 

Փաստացի պարտադրված է, որ հաղթեն անջատողականները: Այդ դեպքում  կործանված տնտեսությամբ այդ տարածքը հայտնվում է ռուսաստանի հոգածության ներքո որպես և տնտեսական բեռ և քաղաքական հավերժական շահարկման ու շանտաժի առարկա: 

Ռուսների համար միակ նորմալ ելքն է  ստիպել անջատողականններին պարտվել- փախչել, ռուսներին էլ հետները վերցնել,  ովքեր որ կուզենան,  դուրս բերել այդ հատվածից ու տեղափոխվել ռուսաստան: 

Այդ դեպքում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կհայտնվի կարծր սահման, փշալարով  ու պատերով, բայց գոնե մինիմալ կորուստներով: 

Բայց նման է, որ նման ստարատեգիական քայլերի ռուսներն ընդունակ չեն: 

Մեծ է հավանականությունը, որ անջատողականները կհաղթեն, կառաջանա ներսլավոնական ահավոր թույն իրար հանդեպ, ոնց հիմա արաբական աշխարհում է, ու ռուսներին կպարտադրեն միջազգային քաղաքական լիակատար մեկուսացում, որը համարժեք է  կործանման: 

Իզուր չէին 100-ներով  գյուլլում մայդանում, հետո վառում  Օդեսսայում, մարիոպուլում, հիմա էլ ռմբակոծում քաղաքացիական բնակչությանը, որ այլևս երբեք ռուսն ու  ուկրիանացին իրար երեսին նայել չկարողանան, որ թշնամությունը միայն արյան մակարդակով լինեի: 

Թե ով արեց այս ամենը, միայն դեգենեռատը չգիտի: 

Մեր առումով հետևանքներն ավելի վատն են:

Ռուսները կորցնում են գերտերության կարգավիճակը և ավտոմատ պետք է ետ քաշվեն գեոքաղաքական պլացդարմներից ու ֆորպոստներից: Առաջինն իհարկե  ետ կքաշվեն անդրկովկասից ու Հայաստանը կնվիրեն թուրքերին, իսկ ղարաբաղն էլ ադրբեջանին:

 Փաստացի  գնում ենք ամենավատ տարբերակներին: 

էս  վաղուցվա իմ հիմնավորումներն են այս սցենարի առումով:

Սա էլ մեր ելքերը

Բայց ում ինչ ասես՞- սեռժի շնորհիվ բացարձակ կենդանական վիճակ է երկրում:

Էնպես որ, քաղաքականության արտաքին տեսքն է էմոցիոնալ, իսկ էությունն էմոցիոնալ չէ՝ այն շահային է,  ուղեղային, և ուղղված է ապուշների դեմ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել