Երաժշտությունը կարող է ազդել քո աշխատունակության վրա: Ետին պլանի երաժշտությունը չի լավացնում կենտրոնանալու կարողությունը, սակայն այն օգնում է ֆիզիկական ակտիվությանը: Հետևաբար ֆիզիկական աշխատանք կատարելիս կարող եք երաժշտություն լսել, իսկ մտավոր աշխատանքի դեպքում ավելի լավ է` ոչ:

♦ Ետին պլանում մի փոքր աղմուկը կարող է քեզ ավելի կրեատիվ դարձնել, սակայն շատ աղմուկը կարող է խանգարել կրեատիվությանը:

♦ Քո ամենասիրած երգը, քո ամենասիրելին է այն պատճառով, որ այն կապված է քո կյանքի որևէ էմոցիոնալ իրադարձության  հետ:

♦ Դու սիրում ես երգի օրիգինալ տարբերակը ոչ թե նրա համար, որ այն ավելի լավն է, այլ նրա համար, որ այն առաջինն ես լսել:

♦ Երաժշտությունը սիրելու գործոնի վրա ազդում է նաև համերգի ժամանակ երաժիշտի հետ ունեցած հայացքի կապը, ինչպես նաև այն, թե ինչ հագուստ է նա կրում:

♦ Ծանր պահերին մարդիկ նախընտրոմ են այն երգերը, որոնք իմաստ են արտահայտում:

♦ Առավել ժողովրդականություն վայելող երգերը նարցիսական բնույթ են կրում: Իսկ երաժշտական հիթշքերթների բարձր հորիզոնականներ գրավող երգերը հիմնականում սիրո և սեռականության մասին բովանդակություն են պարունակում:

♦ Բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ երաժշտությունը կարող է մարդուն ավելի խելացի դարձնել: Դասական երաժշտությունը կարող է բարձրացնել IQ-ն (ավելի խելացի մարդիկ հիմնականում դասական երաժշտություն են նախընտրում):

♦ Երաժշտությունը կարող է բառացիորեն ազդել այն բանի վրա, թե ինչպիսին ես տեսնում աշխարհը, իսկ երգի բառերը կարող են ազդել քո վարքի վրա: Օրինակ` լիբերալներն ավելի բազմաժանր երաժշտություն են նախընտրում, քան պահպանողականները:

♦ Սրտի աշխատանքը փոխվում ու նմանակում է երաժշտության տեմպին:

♦ Ծաղիկներն ավելի արագ են աճում երաժշտության ներքո:

♦ Երաժշտությունը կախվածություն է առաջացնում, ինչպես թմրանյութերը:

♦ Որոշ վայրերում Պարկինսոնի հիվանդության ու սրտի կաթվածի համար բժիշկները երաժշտություն են նշանակում հիվանդներին:

♦ Երաժշտական գործիք նվագելը 5 բալով կարող է բարձրացնել IQ-ն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել