Tert.am-ը գրում է.

Շտապօգնության ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում օգոստոսի 25-ին, ժամը 19.30-ին հաղորդում է ստացվել, որ Էրեբունի փողոցի 25 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա, այնուհետև ժամը 20.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «նախաբազկի կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ շտապօգնության նույն բնակարանից բուժօգնության է տեղափոխել 1967 թ. ծնված Էդիկ Ա.-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ փրկարարները տանը հայտնաբերել են կնոջ դի և վիրավոր տղամարդ։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 18.00-ին, տանը, վիճաբանության ժամանակ, Էդիկ Ա.-ն ծալովի դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ` 1974 թ. ծնված Մելանյա Արամյանի որովայնին և պատճառել մահ, որից հետո ածելիով դաստակները կտրելով` փորձել է ինքնասպանություն գործել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել