Օրհնյալ է Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ: Նա աշխարհի գոյությունից էլ առաջ ընտրել էր մեզ՝ Քրիստոսի միջոցով իրեն պատկանելու համար, որպես սուրբ և անարատ ժողովուրդ, և իր սիրով մեզ նախասահմանել՝ Հիսուս Քրիստոսի միջոցով իր որդիները լինելու, որովհետև ա՛յդ էր իր կամքն ու ծրագիրը:
Ուստի, գովենք նրան այն փառքի համար, որ մեզ շնորհեց իր սիրելի Որդու
միջոցով։ Արդարև, նրանո՛վ փրկվեցինք և նրա արյունո՛վ թողություն գտանք մեր մեղքերի համար։ Որքա՜ն մեծ է իր շնորհը, որ առատորեն տվեց մեզ ամենայն իմաստությամբ և գիտությամբ, որովհետև իր կամքի համաձայն նա մեզ հայտնեց նախապես պատրաստած իր ծրագիրը, որ իրագործվելու է Քրիստոսով։ Եվ այդ ծրագիրն այս է. երբ ժամանակներն իրենց լրումին հասնեն, Քրիստոսն իրենով բովանդակելու է ամեն ինչ, որ կա երկնքում և երկրի վրա։
Քրիստոսի միջոցով ժառանգորդ դարձանք փրկության։ Աստված, որ ամեն ինչ
հաջողեցնում է ըստ իր առաջադրած ծրագրի ու կամքի, դրանով սկզբից հրավիրեց մեզ՝ գովերգելու իր փառքը. մենք, որ Քրիստոսին հուսացողների առաջիններից եղանք։
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին, 1:3-12)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել