Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը գործակցության համար մեդալ է շնորհել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ նույն Լիսկային: 
Էս դեպքում մեկնաբանությունն անելն ավելորդ ա:
Ուղղակի հետաքրքիրա՝ էդ ինչ հարցով ա Լսիկան գործակցել կամուրջներից քաղաքացիներ «փրկող» ու իսկույն հերոսի կերպարով էկրաններին հայտնվող նախարարի հետ: 
Նույն նախարարի, որը 4000 հոգանոց զորքով սահման գնալու պատրաստակամություն ա հայտնում ԶԼՄ-ներին, բայց նրա որոշ ենթականեր խաղաղության երթին են մասնակցում ու հորդորում «սիրել թշնամուն»:
Մեդալի պահով նախարարի մեջ կամ նախկին ՕԵԿ-ականն ա խոսում, կամ Գորիսում Լիսկայի կազմակերպված թթի օղու փառատոնի հետևանքները: Այլ տարբերակ չեմ տեսնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել