Tert.am-ը գրում է.

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում կրկին իր մտահոգությունն է հայտնել Իրաքում և Սիրիայում բնակվող քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների ճակատագրի առնչությամբ, որոնց կյանքը վտանգված է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գործունեության պատճառով։

Ֆրանսահայ երգչի կարծիքով՝ հարկավոր է այդ մարդկանց ընդունել՝ նրանց գրոհայիններից փրկելու համար: Նա առաջարկել է օգնել նրանց բնակվել Ֆրանսիայում, նրանց համար տուն գտնել, ինչը կօգնի նաև վերաբնակեցնել Ֆրանսիայի լքված գյուղերը:

«Այս գյուղերը վերաբնակեցվելու կարիք ունեն: Չի կարելի ապրել այսպես, եսասիրաբար: Հարկավոր է մի բան անել»,- ասել է Ազնավուրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել