էս հայերը պտի ամեն ինչ ծանրացնեն, դարձնեն տրագեդիա, հակամարտող կողմերի բաժանվեն, խրամատներ փորեն ու կուտակած մաղձն ու ատելությունը միանգամից թափեն իրար վրա:

Երբ աշխարհում Ice Bucket Challenge-ի շրջանակներում մարդիկ տարբեր վիդեոներ են դնում ու կիսվում, մենք անպայման պետք է խորանանք մինչև հատակը, վիդեոն դնողի վզից բռնենք ու ասենք՝

-Իսկ դու՞ փող փոխացնել ես: Բա որ չէ, էլ խի ես էտ վիդեոն դրել:

Ու մի փիլիսոփայություն, մի նոր տասը պատվիրան ենք հորինում, պարզում ենք, որ հին դիցարանում Բարեգործության Աստված ունենք, որը մրցակցության մեջ էր Ֆլեշմոբերի Աստծու հետ ու արգելում էր առանց հանգանակությունների նման ակցիաների մասնակցել:

Մարդիկ, թեթև ապրեք մի քիչ, բոլորը բարեգործ չեն ու չեն կարող միլիոններ փոխանցել, բայց մի փոքր տաղտուկ առօրյայի մեջ կարող են փոփոխություն մտցնել:

Հ.Գ. ու ես շատ լավ եմ գիտակցում էս ակցիայի նպատակը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել