Այնպիսի պահ ես ապրում, ասես ինչ-որ բան քեզ թույլ չի՞ տալիս ազատորեն շնչել: Քեզ մի փոքր ազատությո՞ւնն է պակասում: Ուզում ես հեռու ինչ-որ տե՞ղ փախչել ամեն ինչից: Հավատա՛, այդ զգացումը շատերին է ծանոթ: Մենք երբեմն կարող ենք շատ բան անել մյուսների համար, սակայն միևնույն է, ասես ինչ-որ շղթաներով կապված լիենք աշխարհին, մեր շրջապատին, իրավիճակներին և նույնիսկ ինքներս մեզ:
Ժամանակը չէ՞ ինքդ քեզ ազատ արձակես ու հնարավորություն տաս ազատորեն շնչել և ապրել: Ինչպե՞ս.


 1  Գնահատիր ու հասկացիր սեփական արժեքդ

Սեփական արժեքդդ գնահատելը կապված է այն բանի հետ, թե ինչպիսին ես տեսնում ինքդ քեզ, այն վայրերը, ուր այցելում ես, հարաբերությունները, որոնք հաստատում մարդկանց հետ: Եթե ցածր ինքնագնահատական ունես, դու կսկսես դեպի քեզ ձգել այն մարդկանց, ում համար ամեն ինչ միևնույն է և ում չեն հետաքրքում այն մարդիկ, ում նրանք ցավեցնում են: Իսկ եթե գնահատես ինքդ քեզ՝ այն թե ով ես և ինչ ես անում, մյուսները նույնպես դա կանեն: Դու քեզ ավելի հանգիստ կզգաս՝ ամեն ինչ բնականորեն անելով: Դու կսկսես վայելել ինքդ քեզ, որովհետև ազատ ես ծիծաղելու, կապեր հաստատելու, խոսելու այն բաների մասին, որոնք կարևոր են քեզ համար և մյուսներն ել ազատ կզգան դա անել քո ներկայությամբ:

 2  Եղիր օրիգինալ եսդ

Որոշ մարդկանց համար սա հեշտ է, իսկ մյուսների համար որոշ ժամանակ կպահանջվի: Մենք բոլորս էլ ցանկանում ենք մեզ կարևոր զգալ: Սակայն դա չպետք է լինի մյուսների արարքները կրկնելու գնով, միայն նրա համար, որ ընդունված ու սիրված լինես: Դա կքայքայի քո անհատականությունն ու քեզ կեղծ մեկը կդարձնի: Պարզապես բնական եղիր՝ այնպիսին, ինչպիսին կաս:
Ինչպես ասում են՝ բնօրինակն ավելի լավ է քան պատճենը:

 3  Ներիր ինքդ քեզ և մյուսներին

Կարո՞ղ ես ասել սրտիդ խորքում, որ ոչ ոքի ու ոչնչի նկատմամբ չարությամբ լցված չես: Մի րոպե մտածիր: Ինչ-որ մեկը միշտ ճանապարհիդ է կանգնում ու խանգարում ու դա քեզ չարությա՞մբ է լցնում նրա նկատմամբ: Կամ ինչ-որ մեկը խոստացավ ինչ-որ բան անել, սակայն չարե՞ց, կամ էլ մտերիմ ընկերդ պատահաբար գաղտնիքդ ուրիշներին բացեց ու դու երդվեցիր, որ այլևս երբեք չե՞ս կիսվի: Այո հեշտ չի, ու հիասթափեցնող է, սակայն արդյոք ամեն ինչ այնքան վատ է, որ չես կարող ներել: Ներելու արվեստը հնարավոր է սովորել, և հենց որ սովորես ու իրականացնես, ինքդ քեզ կազատես շատ կապանքներից, որ թույլ չեն տալիս քեզ այժմ շնչել ազատորեն: Այն քեզ թույլ է տալիսս աշխարհին այլ կերպ նայել ու սկսում ես հասկանալ, որ ամեն ինչ այդքան էլ լուրջ չէր:

 4  Սովորիր ասել «ոչ»

Շատերի համար սա իսկապես դժվար է, սակայն և չափազանց կարևոր սեփական ողջամտւթյունը չկորցնելու համար: Բոլորը չեն, որ կհամաձայնվեն քո ոչի հետ, ոչ էլ նրանց դա դուր կգա: Սակայն, ամեն դեպքում, ո՞ւմ կյանքն է սա: Որոշումը որ կայացնում ես ի վերջո հենց քո վրա է ազդում: Ուշադիր եղիր, որ որոշումները, որ կկայացնես միտված լինեն նրան, ինչ իսկապես պետք է անես: Մարդիկ կսկսեն սովորել ավելի շատ հարգել քեզ, երբ նրանց հետ ազնիվ լինես ու պարզապես ոչ ասես:

 5  Սիրիր ինքդ քեզ

Ազատորեն սիրիր քեզ հետ կապված ամեն ինչ. քո ուժեղ կողմերը և քո թերությունները, չէ՞ որ դրանք բոլորը քո մի մասնիկն են՝ այն, ինչ քեզ դարձնում է հենց այն անձն, ով կաս: Երբ սկսես սրել ինքդ քեզ, դու ազատորեն կսկսես սիրել մյուսներին: Մի վախեցիր սիրելու խոցելիությունից: Ազատությունը քոնն է աշխարհն ու կյանքը ուսումնասիրելու համար: Լավագույնս օգտագործիր պահն ու վայելիր կյանքի ճամփորդությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել