Կյանքը լի է անակնկալներով ու փորձություններով, և հաճախ այդ փորձություններից ըստ արժանվույն չենք կարողանում դուրս գալ մեկ պատճառով՝ անհրաժեշտ  խորհրդատու չունեինք: Ահա 18 խորհուրդ, որոնք շատ կցանկանայի, որ ինչ-որ մեկն ինձ տված լիներ, երբ 18 տարեկան էի: Գուցե և այդ պարագայում կյանքս այլ կերպ դասավորվեր:  

  1. Պատրաստ եղիր, որ շատ սխալներ ես գործելու: Սխալները սովորեցնում են կարևոր դասեր: Երբեք չփախնես սխալներից, հակառակ դեպքում կարող ես ամենամեծ սխալը գործել՝ ոչինչ չձեռնարկես, քանզի վախենում ես սխալներ գործելուց: Մի՛ վարանիր, մի կասկածիր: Մարդիկ հաջողության չեն հասնում միայն այն պատճառով, որ կյանքի տված «շանսը» չեն օգտագործում: Երբեք չես կարող 100%-ով համոզված լինել, որ կհաջողես, բայց կարող ես 100%-ով համոզված լինել, որ ոչինչ չանելը հաստատ քեզ հաջողության չի հասցնի: Քեզ սպասող ճանապարհդ վստահ անցիր, եղի՛ր նպատակասլաց:  Ցանկացած գործումդ կամ հաջողում ես, կամ սխալներից դասեր ես քաղում: Սա երկկողմանի հաղթանակի էֆֆեկտն է, որը քեզ ողջ կյանքումդ պետք է ուղեկցի: Մի բան իմացիր, թե վախենաս գործելուց ոչինչ երբեք չես սովերի և միշտ կմնաս նույն կետում:
  2. Գտիր այնպիսի աշխատանք, որը կսիրես կամ սիրում ես: Պետք չէ կյանքիդ կարևորագույն ընտրությունը կապել ուրիշների մտքերի, խորհորդների և չիրականացած երազանքների հետ: Մի ջանա անպայմանորեն ընտրել պոպուլյար մասնագիտություն, որն ասում են լավ է վարձատրվում: Սոված իրավաբաններն ու տնտեսագետները ցավոք մեզնում չափից շատ են: Եղիր եզակի, արա այնպիսի բան, որը քչերի ունակությունների շրջանակում է: 
  3. Եթե ուզում ես զարգանալ, ամեն օր  պետք է ներդնել ժամանակ, էներգիա և գումար: Երբ դու քո զարգացման համար ներդրումներ ես կատարում, դու չես կարող անհաջողության մատնվել, և ժամանակի ընթացքում քեզ կհաջովի փոխել քո կյանքի հետագիծը: Դու այն ես, ինչ որ գիտես: Ինչքան շատ ժամանակ, էներգիա և փող ներդնես անհրաժեշտ գիտելիք ձեռք բերելու վրա, ավելի հեշտ կլինի կայացմանդ գործընթացը:
  4. Հաճախ բացահայտիր նոր մտքեր և նոր հնարավորություններ տուր ինքդ քեզ: Ամոթի զգացողությունը և անհաջողությունները կարող են երբեմն ետ պահել քեզ նոր բաներ փորձելուց: Բայց դու կարող ես բարձր կանգնել այս բոլոր բարդույթներից, քանզի քո կյանքը պարզապես տարբեր յուրահատուկ փորձությունների հավաքածու է: Ամաչելն անօգուտ զբաղմունք է: Կյանքը չափազանց կարճ է ամաչելու պատճառով նորարարություններից խուսափելու համար: Եթե քեզ վրա նոր մտքիդ կամ արարքիդ համար չեն ծիծաղել, ուրեմն դեռ բավականաչափ կրեատիվ չես գտնվել:  Արկածներ որոնիր, ինքդ քեզ համար փորձություններ ստեղծիր, հաղթահարիր դրանք ու քայլիր վստահ:  Անպայման նոր մտքերովդ կիսվիր ընկերներիդ հետ: Շփիր, խոսիր, քննարկիր, բանավիճիր, պարտվիր ու հաղթիր: Չանել դա, նշանակում է չապրել:
  5. Երբ փորձում ես հմտանալ գործումդ ավելի շատ կենտրոնացիր նեղ մասնագիտական հմտությունների վրա: Ընդհանուր գիտելիքներ գործիդ մասին քեզ պես ևս 10000 հոգի ունեն քո քաղաքում: Մտածիր կարատեի օրինակով: Սև գոտին ավելի տպավորիչ է թվում, քան շականակագույն գոտին: Բայց արդյո՞ք շականակագույն գոտին ավելի տպավորիչ է, քան կարմիր գոտին, չնայած որ դասով ավելի բարձր է վերջինիցս: Երևի մարդկանց մեծամասնության համար պատասխանը կլինի՝ ոչ: Հիշի՛ր, հասարակությունը մասնագետներին պատվանդանի վրա է դնում ու փառաբանում: Գործումդ եղիր եզակի: Տքնաջան աշխատանքը կարևոր է, բայց ոչ տարբեր ուղղություններով: Կենտրոնացիր մեկ ուղղության վրա և  շարժվիր առաջ:
  6. Մարդիկ մտքեր չեն կարդում: Ասա նրանց, թե ինչ ես մտածում: Մարդիկ չեն իմանա, թե ինչ ես զգում, եթե դու նրանց չասես այդ մասին: Քո վերադասը չգիտի, որ դու հույս ունես ստանալ պաշտոնի բարձրացում, եթե դու նրան չասես դրա մասին: Գեղեցկուհին ում հետ չես խոսել, որովհետև շատ ամաչկոտ ես, քեզ ժամանակ չի տրամադրել, որովհետև դու նրան ժամանակ չես տրամադրել: Հաճախ լարիր ձայնալարերդ և ասա ամենակարևոր բաները: Ասա դա առաջինը, եղի՛ր առաջինը:  
  7. Որոշումներդ արագ կայացրու և գործիր ճարպկորեն: Կյանքը չի սպասում մինչ դու երկար կտտրոզես մի բանի վրա: Դու կամ նոր բան կարարես, կամ  ուրիշը կանի դա քո փոխարեն: Դու չես կարող առաջ գնալ, եթե հանգիստ նստել ես ու ոչինչ չես անում բացի մտածելուց: Հա, հնարավոր է վերջում ճիշտ հանգուցալուծման գաս, բայց արդեն ուշ կլինի: Գնացքցերը 15 րոպեից ավել չեն սպասելու: Քո կյանքի գնացքն էլ քեզ չի սպասի: Հիշի՛ր, մեծ տարբերություն կա իմանալու ինչպես անել և իրականում անելու միջև: Իմանալը ոչինչ է, եթե չես գործում:
  8. Ընդունիր և քաջալերիր փոփոխությունները: Ինչքան էլ լավ կամ վատ է այժմ դրությունդ, այն մեկ է կփոխվի: Դա միակ բանն է, որի հարցում դու կարող ես համոզված լինել: Հետևաբար, քաջալերիր փոփոխությունը, և իմացիր, որ ամեն մի փոփոխություն, իր պատճառը ունի: Այն միշտ չէ, որ կլինի հեշտ կամ բացահայտ, բայց վերջում այն իրեն կարդարացնի: Հարմարվիր փոփոխություններին ու երբեք նրանց դեմ մի գնա:
  9. Շատ մի մտածիր, թե ուրիշ մարդիկ ինչ են մտածում քո մասին: Երբ 18 տարեկան էի, թույլ էի տալիս, որ իմ ավագ դպրոցի և համալասարանի ընկերները միջամտեն իմ որոշումների կայացմանը: Եվ հաճախ նրանք ինձ շեղում էին իմ նպատակներից և այն մտքերից, որոնց ես հավատում էի: Հիմա հասկանում եմ, որ դա ապրելու սխալ սկզբունք էր: Հատկապես զղջում եմ, երբ մտածում եմ, որ այն մարդիկ, ում կարծիքներն այդքան կարևոր էին ինձ համար,  հիմա այլևս իմ կյանքի մասը չեն կազմում: Այն ինչ խոսում են կարևոր չէ: Կարևոր է, թե դու ինչպես ես զգում ու մտածում ինքդ քո մասին:
  10. Միշտ եղիր ազնիվ ինքդ քեզ հետ: Երբ ապրում ես ազնիվ կյանքով, ամեն օրդ քեզ հանգստություն է պարգևում: Հոգևոր հանգստությունը անգին է:
  11. Տասը րոպե միայնակ նստիր լռության մեջ: Օգտագործիր այդ ժամանակը որպեսզի մտածես, պլանավորես և երազես: Լավ մտքերը ծնվում են միայնության և լռության պայմաններում: Լռության մեջ դու կլսես քո մտքերը, դու կխորասուզվես քո մեջ և կկենտրոնանաս հաջորդ տրամաբանական և արդյունավետ քայլը կատարելու ուղղությամբ:
  12. Շատ հարցեր տուր, եղիր պրպտան: Շատ դեպքերում, պրպտելը ավելի կարևոր է, քան ստացված պատասխանները,  բայց նաև հիշիր, որ երբեք չես ստանա քեզ հետաքրքրող պատասխանները, եթե չտաս ճիշտ հարցեր:  
  13. Անպայման օգտագործիր այն ռեսուրսները որոնք քո տրամադրության տակ են: Մարդը հաճախ զարմանում են, երբ տեսնում են, որ ֆիզիկական թերություններ ունեցող անձը երջանիկ է իրեն զգում: Ախր ինչպե՞ս կարող է այդպիսի ֆիզիկական սահմանափակում ունեցող անձը իրեն երջանիկ զգալ: Պատասխանը կայանում է նրանում, թե ինչպես են նրանք օգտագործում այն ռեսուրսները, որոնք նրանց տրամադրության տակ են: Սթիվի Ուանդերը չէր կարողանում տեսնել, բայց նա օգտագործում էր իր լսելու զգայարանը և երաժշտության նկատմամբ իր կիրքը: Նա այժմ 25  գրեմմի ունի: Իսկ դու, որ ամաչում ես քո հարուստ ու հաջողակ ծանոթից լավ աշխատանք խնդրել, տանը անգործ նստած ես:
  14. Ապրիր նյութական հնարավորություններդ խնայելով: Ապրիր հարմարավետ, բայց ոչ շռայլ կյանքով: Մի՛ ծախսիր գումարներդ, որպեսզի ուրիշներին զարմացնես: Մի՛ ապրիր, փորձելով խաբել ինքդ քեզ և մտածել, որ հարստությունը նյութականի մեջ է: Տնօրինիր քո գումարը իմաստուն կերպով, որպեսզի գումարդ քեզ չղեկավարի:  Եթե տատանվում ես գումարդ ապրանքի վրա ծախսելու և դրանով ինչ-որ հաճույք վայելելու միջև, ընտրիր հաճույքը: Ապրանքը կմաշվի կգնա, իսկ այն ինչ զգում ես հավերժ է:
  15. Եղիր հարգալից ուրիշների նկատմամբ, և գործիր այնպես, որ կողքիններդ իրենց լավ զգան: Հարգի՛ր մեծերին և փոքրերին. բոլորի հետ ջերմ և բարեհամբյուր եղիր: Կյանքում ուրիշին աջակցելը և ճիշտ ճանապարհ ցույց տալը մեծ նվեր է: Որպիսի կարողանաս ստանալ, նախ պետք է տալ սովորես:
  16.  Աշխատանքիդ մեջ եղիր կատարյալ: Երբեք թերություններ մի թող ու մի ալարիր: Հարկ չկա անել այն, ինչ գիտես, որ լավ չես անելու:  
  17. Շատ շփվիր քեզնից տարիքով մեծ մարկանց հետ: Տարիքով մեծ ընկերներ ունենալը կօգնի քեզ հասկանալ և որդեգրել ավագ սերնդի արժեհամակարգը, և եթե դա քեզ հաջողվի, միշտ մեկ քայլ առաջ կլինես հասակակիցներիցդ:
  18. Լսիր սրտիդ, այն քեզ երբեք չի խաբի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել