Tert.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից` հավաքը, որին մասնակցում էր ավելի քան 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, մեկնարկել է ս.թ. օգոստոսի 18-ին: Այս տարվա հավաքին մասնակցում էին նաև նոր ջոկատներ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Ոստիկանության, Գևորգյան հոգևոր ճեմարանի, լրագրողների, «Փյունիկ» հաշմանդամների միության, երիտասարդ երկրապահների և այլ հասարակական կազմակերպությունների ջոկատներ:

Հանրապետության Նախագահը ծանոթացել է անցած օրերին «Բազե-2014» հավաքի շրջանակներում կայացած միջոցառումներին, բազեականների առօրյային, դիտել այդ ամենը ներկայացնող տեսանյութը, ինչպես նաև՝ հավաքի մասնակիցների կողմից կազմակերպված ռազմականացված ներկայացումն ու պարային ֆլեշմոբը: Սերժ Սարգսյանը ողջունել է հավաքի մասնակիցներին, հաջողություններ մաղթել և վստահություն հայտնել, որ ճամբարում երիտասարդ բազեականները ձեռք են բերել նոր հմտություններ ու գիտելիքներ, նաև՝ լավ ընկերներ ու հավաքի ավարտից հետո ունենալու են բազմաթիվ վառ տպավորություններ:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել