Hraparak.am-ը գրում է.

Խոյ:Ժամանակն է զբաղվել ձեզ հոգեհարազատ և հետաքրքիր այն գործերով, որոնք ժամանակին չափազանց բարդ են թվացել: Այսօր հաջողությունն ամենուր կուղեկցի ձեզ, կգտնվեն մարդիկ, ովքեր ճիշտ խորհուրդներ կտան և կսատարեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է որոշակի գումարային շահույթ: Հաջող գնումներ կկատարեք: Հարմար օր է փոքրիկ ուղևորությունների, միջավայրի փոփոխման, միջոցառումների մասնակցելու համար: Այսօր ուշադրության կենտրոնում կլինեք, ձեր պահվածքը փոքր-ինչ անսովոր կթվա:

Ցուլ: Այսօր չեք ծուլանա և արդյունավետ կաշխատեք: Նշանակալի ձեռքբերումներ կունենաք և շատերի նախանձը կշարժեք: Գերլարվածությունը կարող է վատ ազդել ինքնազգացողության վրա: Գլխացավեր կունենաք, սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններն իրենց մասին զգացնել կտան: Այսօր խուսափեք ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց: Հարմար օր է ընտանեկան հարցերը պարզաբանելու, ազգականների հետ շփվելու համար: Սիրահարված Խոյերը ևս մեկ անգամ կհամոզվեն ,որ իրենց զգացմունքները փոխադարձ են:

Երկվորյակ: Հետաքրքիր օր է սպասվում: Ուրախանալու շատ առիթներ կունենաք: Լավ լուրեր կստանաք նրանցից, ում հանդեպ անտարբեր չեք: Գործնական բանակցությունները հաջող կանցնեն, նշանի շատ ներկայացուցիչներ համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանան: Մտերիմների հետ վիճաբանություններ չեն ծագի: Հրաշալի օր է ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու, ուղևորությունների մեկնելու, քաղաքից դուրս հանգիստ կազմակերպելու համար: Հնարավոր են անակնկալ հանդիպումներ, ցանկության դեպքում՝ կկարողանաք վերականգնել ընդհատված հարաբերությունները:

Խեցգետին: Շատ ջանքեր կպահանջվեն սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Ծրագրերը հետաձգել չարժե: Կարգապահությունը, գործին լուրջ մոտեցումը՝ կօգնեն խուսափել վրիպումներից: Մեծ ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր զբաղված են ֆինանսական փաստաթղթեր կազմելով: Ստիպված կլինեք շփվել ազդեցիկ մարդկանց հետ, որոնց մոտեցումները ձեզ համար ընդունելի չեն: Նպատակահարմար օր է ճանաչողական Էքսկուրսիաների համար: Ինքներդ ձեր հանդեպ խստապահանջ եք, հնարավոր ամեն բան անում եք նպատակին հասնելու համար: Շփումներում առավել զգույշ եղեք , ոմանք կարող են շահագործել ձեր դրական կողմերը:

Առյուծ: Օրը բարեհաջող է թե՛ անձնական և թե՛ գործնական բնույթի կարևոր հանդիպումների համար:Կվայելեք շատերի համակրանքը , հրաշալի տպավորություն կթողնեք անգամ նրանց վրա, ովքեր ժամանակին թերագնահատել են ձեզ: Հրաշալի օր է մասնագիտական համարձակ քայլերի, ինչպես նաև նոր աշխատանքի մասին խորհելու համար: Ուղևորություններից մեծ բավականություն կստանաք: Կարող եք հաջող գնումներ կատարել, հանդիպել հետաքրքիր մարդկանց: Փոքրիկների հետ շփումը տրամադրություն կբարձրացնի, դրական լիցքեր կհաղորդի: Հնարավոր է նոր սիրային հարաբերություն սկսեք: 

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել