Քառորդ դարը` այն ժամանակահատվածն է, որ հնարավորություն է տալիս ամփոփելու մշակույթի ձևավորման սաղմեր, զարգացումներ և ձեռքբերումներ:
Քանի որ հայ մշակութային իրականության նախորդ քառորդ դարը հիմնականում միտված էր 1965թ. հայկական ինքնորոշման և պետականության գիտակցության ձևավորմանը, ապա բնականաբար հայկական մշակույթը ու արվեստը ունենալու էր ազգայինին վերադարձի ու բուն հայկականի փնտրտուք և խմորումներ: 
Այս ամենի մեջ ոչ վերջին տեղում էր ընթանալու հայկական կերպարվեստի ու քանդակագործության դրսևորումները, որոնք մեծապես պայմանավորելու էին յոթանասունականների քաղաքային ու քաղաքաշինական միջավայրը` ինչպես նաև առհասարակ բնակավայրերի հանրային նշանակության տարածքները:
Լինելով փլուզվող կայսրություն` Խորհրդային միությունը թուլացնելու էր քանդակագործության և մասնավորապես արձանագործության մեջ ներքին հսկողությունը , որին ի հակառակ սկսվել էր ժամանակակից արվեստի ընդվզումը և առարկայական առաջընթացը :
Այնուհանդերձ խորհրդային կերպարվեստի ու առավելապես արձանագործության մեջ թեև արդեն նկատելի էին Չարենցյան և Շիրազյան թեմաները` միևնույն է այդ ամենը անցնում էր խիստ քննարկումների, պարզաբանումների և հիմնավորումների ճանապարհով:
Կերպարվեստի և մասնավորապես արձակագործության /հանրային լայն սպառման լսարաններով պայմանավորված/ հսկողությունը իրականացվում էր գեղարվեստի խորհուրդների միջոցով, որոնք տարաբնույթ թեմատիկ քննարկումներից զատ լուծում և ուղղորդում էին քանդակների տեղադրման վայրի, նյութի, տեխնոլոգիական կատարման, նյութի պատճառաբանության, հանրային վայրի համապատասխանության ու հետագա զարգացման հարցեր` ընդհուպ միչև չափերով պայմանավորված սեյսմակայունության և մարդու / հանդիսականի / անվտանգության խնդիրներ:
Ազատ արվեստագետների դժգոհությունը այս կառույցի հիմնականում պայմանավորված էր երկու հանգամանքով՝ 
- նախ որ գաղափարական արվեստի վերածված խորհրդային արվեստը բացառում էր կերպարվեստի ինքնաբուխ դրսևորումեր և միշտապես հարցնում էր այդ տարիների ընկալման հետ համատեղելիության վերաբերյալ, 
- երկրորդ` լինելով համակարգող մարմին` ուներ հատուկ նախապայմաններ, որոնցից գլխավորը տարիքն էր /ընդունված էր, որ պատասխանատու աշխատանքները պետք է կատարեին միջին տարքի արվեստեգետներ, որոնք քիչ թե շատ հեղինակություն էին վայելում/
Այս մարմինը ուներ նաև այդ ժամանակահատվածը բնորոշող բացասական բազում կողմեր որոնք էին՝ 
- մշտապես ազատ մտքի բռնաճնշումը 
-պետական գաղափարախոսության գերառաջնահերությունը և արվեսատագետի կաղապարման հաստատունը
- ազգային արվեստի դրսևորման բացառումները` թեթև ինչպես նշեցինք կային դուրս պրծած ազատական տարրեր և ոճավորումներ ևս:
Այս քառորդ դարում` երբ մեր երկիրը անցնում է կայացման ու հաստատման ճանապարհ և կառավարման ինստիտուտները փոխվել են` արդեն հնարավոր չէ պետական ուշադրության տակ պահել համայնքային նշանակություն ունեցող արձանների տեղադրումը` ինչպես նաև հանրային նախաձեռնությունները այս ոլորտում, որը, հետխորհրդային տարիներին լինելով հուզական, հայրենասիրական դրևսրումների պոռթկում, ձևավորեց արդի հուշարձանների և արձանների հետագա զարգացման ուղիները: Դեռ 1991թ պարզ դարձավ, որ համատարած Խորհրդային գաղափարախոսության դրևսրումներին փոխարինելու եկան ազգային և եկեղեցական թեմաներով արձաններ և հուշարձաններ /դժվար է պատկերացնել, որ խորհրդային Հայաստանում` ելնելով գաղափարականությունից և պարբերաբար ոչնչացվելով ավելի քիչ են կամ համեմատաբար ցանկալի չափով չեն խաչքարերը և այս քառորդ դարում կատարվածնները լուրջ ուսումնասիրության դեպքում կարելի է համարել ժողովրդական արվեստի այս ճյուղի պայթյուն/
Հայամանքները հետագայում հանրային այս նախաձեռնությունների ալիքը ուղղորդեցին առավել կազմակերպված ճանապարհով և սկսվեցին արձանների պարբերական տեղադրումներ բոլոր բնակավայրերում և համայնքների հսկողոթյամբ: Ոչ բոլոր համայքներում ունենալով քաղաքաշինական խորհուրդներ / առավել դժվար է երևակայել գեղարվեստի խորհուրդների կամ մշակույթի մասնագիտական կամ հանրային խորհուրդների առկայությունը/ այս ժամանակահատվածում տեղադրված քանդակագործական աշխատանքների պատասխանատվությունները հիմնականում ընկած են եղել քաղաքաշինության բաժինների, ճարտարապետների կամ ավագանու անդամների ուսերին: Եթե հավելել, որ մասնագիտացված գեղարվեստի կոմբինատները ժամանակի ընթացքում դատարել և չեն գործում, ապա խիստ կասկածելի է դառնում այս ժամանակահատվածում տեղադրված աշխատանքների տեխնոլոգիական վիճակը :
Աշխատաքների տեղադրմամբ ձևավորված քաղաքաշինական կամ մշակութային միջավայրը պայմանավորված համայքների ոչ բավարար միջոցներով նույնպես բավարար համարվելու համար վերանայման կարիք ունեն:
Մեկ այլ առանձին հարց է դառնում խորհրդային ժամանակահատվածում տեղադրված հուշարձանների և ճարտարապետական մանրակերտերի վիճակը, քանի որ վերջիներիս կողքին ժամանակին հատուկ նպատակով տնկված բուսական միջավայրը տարիների խնամքի բացակայության, իսկ երբեմն առհասարակ ձևափոխման պատճառով դադարել են ֆոնային լրացում կամ միջավայրի կազմակերպման տարր լինելուց և եթե գումարել նաև օրեցօր աճող գովազդային պաստառներն ու մանր մունր կրպակները` ապա քաղաքաշինական նախկին տեսքի հիմնովին բացակայությունը աղավաղում է տվյալ հուշարձանի ընկալումը և գեղագիտական դաստիրակության նպատակը քանդակագործական աշխատանքի դիտակետը ըստ հազարամյա կանոնի պետք է լինի քանդակի բարձություն անգամ երեք չափը` որն է է քանդակի դիտման ամենահրարավոր կետն է ` եթե չկան հատուկ նախապայմաններ/
Հավելելով նաև արվեստագետների կողմից աշխատանքները քաղաքների կենտրոնական հատվածներում տեղադրելու ջանքերը` ստացվում է, որ արդի համայքների ծայրամասերը երբևէ զարգացնելու ու քաղաքաշինական տեսքի բերելու համար մենք ունենք կառավարման ռեսուրների ներգրավման կամ հայեցակարգերի մշակման անհրաժեշտություններ:
Այս ժամանակահատվածին կամ վերջին քառորդ դարին բնորոշ է, որ արվեստագետը կատարում է մի աշխատանք, որի թեմատիկ ծավալաչափային առաջարկը կատարում է ինքը` ըստ համայքնի բյուջեի, հետո գտնում համայնք և կապեր հաստատելով ղեկավարի հետ ու լուծելով վարձավճարի հարցը` տեղադրում քաղաքի ինչքան հնարավոր է կենտրոնում է ստեղծելով խեղդված միջավայր:
Իրականում պրոցեսը պետք կազմակերպվի հակառակ ուղղությամբ `
- համայնքը իր նոր կամ վերամշակված քաղաքշինական միջավայրի համար որոշում է կայացնում ունենալ արձան կամ հուշարձան` պայմանավորված տվյալ տարածքի կամ համայնքային տարաբնույթ խնդիրներով ձևակերպված թեմայով:
- հայտարարվում է մասնագիտական / այս դեպքում ելնելով ժամանակի պահանջներից այլ մտավորականների ներգրավմամբ / հանձնաժողովի, իսկ մշակութային տարածքների դեպքում/ այդպիսիք կան ՀՀ կառավարության որոշումներով/ մշտական գեղարվեստի խորհուդների ընտրություն, ովքեր պատասխանատու են մրցույթի կազմակերպման և լավագույն աշխատանքի ընտության համար 
- ըստ համայնքի / կամ եթե չկան ընդունված ու արդեն կիրառվող / քանդակների և արձանների տեղադրման հայեցակարգերի / նշված են նյութերի, կիրառման, չափի միջավայրի ու տեխնիկական ու տեխնոլոգիական անվտանգության պայմաններ և կարգ / կատարվում է աշխատանք , որը ներկայացվում է գեղարվեստի խորհրդին և հետագայում վերջինիս որոշմամբ ներկայացվում քաղաքաշինական խորհուրդ հաստատման ու իրականացման որոշման :
Ստացվում է, որ առաջարկ դիտարկումը կսահմանափակի քանդակների մասսայական տեղադրումը, սակայն մասնագետի աչքով նայելուց և առհասարակ պարզ քաղաքացու տեսանկույնից դիտարկելով մենք կարող ենք ունենալ առավել բարձրարժեք աշխատանքներ և դանդաղեցնել քաղաքների ու բնակավայրերի քանդակ տեղադրելու տարերային, երբեմն անբացատրելի ձգտումները` ինչպես նաև նպաստել քաղաքների կենտրոնական հատվածների վրա քանդակների հարձակումից և ծայրամասերի գեղագիտական զարգացման ապահովմամբ:

Թվում է, թե առաջարկվող թեման ավարտվում է այսքանով, բայց իրականում այն առավել քան ծավալուն է իր բազմաշերտությամբ և արդիականությամբ, քանի որ կան թեմատիկ, ոճային ու ժամանակագրական խսիտ անհամաձայություններ և մեզանում: Օրինակ` խորհրդային ժամանակահատվածում կատարված քանդակներ, որոնք անուշադրության են մատնվել կամ կորցրել միջավայրը, ժամանակից քանդակներ կամ խոնարհված քանդակներ, որոնք նույնքան մեր պատմություն ու մշակույթի հատված են:

ՔԱՊԹ_Արթուր Գևորգյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել