Հարգելի հայրենակիցներ պատանիների և երիտասարդների օլիմպիական խաղերում մեկնարկը հաղթական էր մեզ համար:
Պատանիների օլիմպիական խաղերում այսօր Անուշ Գրիգորյանը գեղեցիկ հաղթանակ տարավ Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ: Մեր մյուս ներկայացուցիչը 81կգ. քաշային կարգում հանդես եկող Նարեկ Մանասյանը նույնպես գեղեցիկ կերպով հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին` Տեկնեցի Մեհմեթ Ուֆուկին: 
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ հաղթանակների համար և հուսով եմ, որ նրանք կշարունակեն այս ոգով և հայրենիք կվերադառնան ամենահարգի մեդալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել