Հայաստանի տնտեսական դաշտում իրականում ահավոր բարձիթողի վիճակ է: Չգիտեմ ինչ չափորոշիչներով են առաջնորդվում բենզինի բիզնեսով զբաղվողները ասենք, որ Մարտունիում և Վարդենիսում ռեգյուլար բենզինի մեկ լիտրի գին են սահմանում 500 դրամ: Եթե ճանապարհածախսն է, ապա ասեմ, որ ասենք Եղեգնաձորում բենզինի նուն տեսակը 480 դրամ է: Այստեղից մի հետևություն կարելի է անել միայն, որ այս տարածաշրջանում բենզինի գործը մեկ հոգու ձեռքն է և նա էլ սահմանում է գին: Պարզվում է պետություն պետության մեջ: Իսկ ու՞ր է տնտեսական մրցակցության հանձնաժողովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել