Չինաստանի ու Ճապոնիայի սուպերմարկետներում կարելի է սրտաձև ձմերուկներ, նորածինների տեսքով տանձեր ու քառակուսի խնձորներ գտնել: 

baby-pears
Դեռ այն ժամանակ, երբ մարդիկ նոր էին սկսում զբաղվել գյուղատնտեսությամբ, նրանք մշակվող մթերքը հարմարեցնում էին իրենց կարիքներին: Եթե ժամանակին ուշադրություն էր դարձվում մրգերի ու բանջարեղենի չափին ու համին, այսօր մարդիկ սկսել են նաև ցանկանալ օգտագործել այնպիսի մրգեր, որոնք անսովոր տեսք ունեն: 
Չինական Fruit Mould Co արդյունաբերական ընկերությունը տարօրինակ տեսքով մրգեր ու բանջարեղեն է աճեցնում, որոնք վաճառվում են Չինաստանի ու Ճապոնիայի շուկաներում: 
Իսկ մրգերի ու բանջարեղենի այս տեսքը ստացվում է դեռ նորահաս պտուղը պլաստիկ կաղապարի մեջ տեղադրելու միջոցով: Կաղապարներն այնուհետև փակվում են ու ծածկվում ջրակայուն թղթերով՝ արևի ուղիղ ճառագայթներից այն փակելով: Պտղի հասունացման որոշակի ժամանակահատվածում կարելի է արդեն կաղապարը հանել ու միրգը կշարունակի աճելի իր ձևափոխված ձևով: Մասնագետները պնդում են, որ այս տեխնոլոգիան ճիշտ ու արդյունավետ աշխատացնելու համար տարիներ են պահանջվել:

pears-in-their-moldswatermelon-heartwatermelons-square2apple-squareFarmers in Japan have created these usual pentagon-shaped fruits

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել