Tert.am-ը գրում է.

Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է «Եզդիների ազգային միության» անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ փոխնախագահի լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ իրականացվող բռնությունների հարցը և ներկայիս իրադրությունը:

ԱԺ փոխնախագահն անընդունելի է համարել 21-րդ դարում ազգային և կրոնական անհանդուրժողականության պատճառով Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ իրականացվող զանգվածային բռնությունները: Էդուարդ Շարմազանովը վստահեցրել է, որ խնդիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության ուշադրության կենտրոնում է, և Հայաստանը իր հնարավորությունների շրջանակում պատրաստ է աջակցել ու սատարել բարեկամ եզդի ժողովրդին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել