Արդյունավետ հաղորդակցությունը չափազանց կարևոր է, անկախ նրանից շտապ օգնություն, թե պիցցայի առաքման համար ես զանգահարում
Չնայած հաղորդակցման որոշ հմտություններ բնածին տաղանդ են, այնուամենայնիվ, նրանք, ովքեր չունեն այդ տաղանդը նույնպես կարող են զարգանցնել ու կատարելագործել այն ժամանակի ընթացքում:
Ստորև տես այն 7 ընդհանրությունները, որ ունեն հաղորդակցության կատարյալ հմտություն ունեցող մարդիկ:

Հաղորդակցությունը՝ մարդկային փոխակապակցվածությունը, անձնական ու գործնական հաջողությունների գաղտնիքն է: Փոլ Մեյեր

 1  Նրանք լսում են 

Ինչպես Սյուզան Քեյնն է ասել. «Մենք երկու ականջ ու մեկ բերան ունենք և պետք է համամասնորեն օգտագործենք դրանք»:
Լսելու կարողությունը հաղորդկացման արդյունավետության համար չափազանց կարևոր նշանակություն ունի: Երբ կարողանում ես ընկալել այն ամենն, ինչ մյուսներն են ասում՝ հնարավորություն ես ունենում համապատասխան ու տեղին պատասխաններ տալ: Լավ հաղորդակցվող մարդիկ թույլ չեն տալիս, որ երկխոսությունը միակողմանի լինի. չէ որ այդ դեպքում հաղորդակցությունն անիմաստ կլիներ:
Նրանք երբեք չեն մտածում պատասխանի մասին, երբ դիմացինը դեռևս խոսում  է, որովհետև նրանք չեն ուզում կորցնել ասելիքի հետքը՝ որևէ միտք բաց թողնելով: Յուրաքանչյուր բառին ուշադրություն դարձնելով՝ լավ հաղորդակցվող մարդիկ գիտեն, թե ինչ պետք է ասեն, երբ խոսելու ժամանակը գա: 

 2  Նրանք հասկանում են մյուսներին

Ուշադրությամբ լսելով՝ հաղորդակցության արդյունավետ հմտություն ունեցող մարդիկ կարողանում են հասկանալ իրենց ունկնդրին: Լինի դա միայն մեկ մարդ, թե մի խումբ մարդիկ՝ նրանք կարողանում են իրենց ասելիքը ունկնդիրների ճիշտ թիրախին ուղղել:
Չափազանց կարևոր է հասկանալ, թե ում հետ ես հաղորդակցվում, որովհետև առանց դրա բառերը չոր ու անարդյունավետ կարող են լինել: Հասկանալը չափազանց կարևոր է երկխոսության բոլոր անդամների համար, այնպես որ ասելիքը պարզ լինի ու բոլորը հասկացված լինեն:

 3  Նրանք պարզեցնում են բարդը

Երբեմն ասելիքը կարող է բարդ ու խճճված լինել: Սակայն արդյունավետ հաղորդակցվող մարդը կարող է վերցնել ու պարզեցնել ասելիքը՝ բոլորի համար այն հստակեցնելով ու կոնկրետացնելով: Այսպես են անում նաև ուսուցիչները՝ բարդ կոնցեպտները աշակերտներին բացատրելու համար դրանք պարզեցում են՝ նրանց համար ավելի հասկանալի դարձնելու համար:

 4  Նրանք գիտեն, երբ խոսել

Արդյունավետ հաղորդակցման մեջ կարևոր է հասկանալ, թե երբ է անհրաժեշտ խոսել և արդյունավետ հաղորդակցվող մարդիկ գիտեն՝ երբ է պետք խոսել և երբ լռել

 5  Նրանք ինքնավստահ են

Արդյունավետ հաղորդակցվող մարդը գիտի իր այդ առավելության մասին, նա չի փորձում թաքնվել աղոտ բառերի հետևում և բարձր ու պարզ ձայնով է խոսում: Նրա ինքնավստահությունը վստահություն է ներշնչում ունկնդրին, քանի որ նա ցույց է տալիս, որ գիտի, թե ինչի մասին է խոսում:

 6  Նրանք կոնկրետ են

Արդյունավետ հաղորդակցվող մարդիկ հստակ ու կոնկրետ են արտահայտում իրենց ասելիքը, առանց աղոտ կոնտեքստների ու բառերի: Նրանք մանրամասնորեն հրահանգներ են տալիս, կամ թիրախային հարցեր ուղղում, որպեսի ամեն ինչ հստակ ու պարզ լինի բոլորի համար:

 7  Նրանք ճանաչում են ոչ վերբալ հաղորդակցության միջոցները

Դեմ առ դեմ խոսելու ընթացքում ժեստերի լեզուն կարող է նույնքան կարևոր լինել, որքան որ բառերը: Արդյունավետ հաղորդակցվող մարդիկ ուշադրություն են դարձնում ու կարողանում են հասկանալ մարդկանց ժեստերը՝ նրանց պահվածքը, դիմքի արտահայտությունն ու հայացքը, ինչի արդյունքում ավելի հեշտությամբ են ձևակերպում ասելիքը՝ ունկնդրի վերաբերմունքին ու կեցվածքին համապատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել