Tert.am-ը գրում է.

Նյու Յորքում ՌԴ հյուպատոսության շենքի առաջ օգոստոսի 22-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել ի պաշտպանություն հայ գործարար, հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի: Այս մասին տեղեկանում ենք Լևոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից: 

Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել գործարարին:

Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքային դատարանն օգոստոսի 15-ին հրաժարվել էր ազատ արձակել Լևոն Հայրապետյանին, որը համարվում է ամենահարուստ հայ գործարարներից մեկն աշխարհում: 

Պաշտպանությունը խնդրել էր նրան ստորագրությամբ կամ գրավի դիմաց ազատ արձակել, սակայն դատարանն օրինական էր ճանաչել հայ գործարարի կալանքը:

Հայրապետյանին ներկայացվել է դրամական միջոցների վատնման և լվացման մեղադրանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել