Ամստերդամից արվեստագետ Hinke Schreuders-ը 1950-ականներից զբաղվում է վինտաժային լուսանկարչությամբ ու սպորտային նորաձևության մոդելների իլյուստրացիայով: Այժմ սակայն, Շրուդերսը ստեղծագործելու բոլորովին նոր եղանակ է գտել. oգտագործելով ձեռքով ասեղնագործությունը, հուլունքներ ու ժանյակներ` նա զարդարում և բոլորովին նոր տեսք ու շունչ է հաղորդում 1950-ականներին արված վինտաժային լուսանկաներին:
Աշխատանքները սկսվել են 2008թ.-ից, իսկ հավաքածուն խորագրվել է «Աշխատանքներ թղթի վրա»: Չնայած արվեստագետը դեռևս շարունակում է ստեղծագործել ու նոր աշխատանքներ ստեղծել, այնուամենայնիվ հավաքածուն արդեն հասցրել է ցուցադրվել հայտնի պատկերասրահներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել