Մի անգամ Մարկ Տվենը գնացքով ճամփորդում էր Ֆրանսիայում: Նա գնում էր Փարիզի մոտ գտնվող մի փոքր քաղաք: Շատ ուշ էր: Նա շատ հոգնած էր և ցանկանում էր քնել: Նա տոմսավաճառին խնդրեց իրեն արթնացնել, երբ հասնեն այդ քաղաք և գնաց քնելու:

Վաղ առավոտյան, երբ նա արթնացավ, գնացքը արդեն Փարիզում էր:
Մարկ Տվենը շատ էր բարկացել: Նա գնաց տոմսավաճառի մոտ և բղավեց.

- Ես քեզ խնդրել էի ինձ արթնացնել: Ինչու՞ չես արթնացրել: Ես շատ զայրացած եմ քեզ վրա:

Տոմսավաճառը մի պահ նրան նայեց և ասաց.

- Դուք հնարավոր է շատ բարկացած լինեք, բայց ոչ այնքան շատ, որքան այն ամերիկացին, ում ես գնացքից իջեցրի ձեր փոխարեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել