Տեսանյութում ներկայացված է 90-ական թթ. հայ մասնագետների կողմից ստեղծված «Հայկ» ռազմական նշանակության մեքենան: Տեսանյութում ներկայացվում է դրա համառոտ բնութագիրը: Տեսնելով այս մեքենայի հնարավորություններն ու կարողությունները, ակնհայտ է դառնում, որ այն գրեթե ոչնչով չի զիջում ամերիկյան բանակում որպես այդ նպատակով օգտագործվող Hummer մակնիշի մեքենային, եթե չի գերազանցում դրան: Եվ այժմ մեր զինված ուժերում այս մեքենայի ներդրմամբ ու օգտագործմամբ կարող են շատ հարցեր լուծվել` սպառազինական տեխնիկայի համալրման առումով: Ինչու ծախսել մեծ գումարներ նմանատիպ տեխնիկա այլ երկրից գնելու համար, եթե կարելի է այլ մակնիշի ու արտադրության արտասահմանյան մեքենաներին չզիջող այսպիսի մեքենայի արտադրություն կազմակերպել հենց մեր երկրում ու այս հարցը լուծել սեփական ուժերով: Ու եթե այս մեքենան, որը ստեղծվել է դեռ 90-ականներին ու այպիսի հզորություն ունի, ապա այժմ այն կատարելագործելու դեպքում այն ուղղակի կարող է հզոր գիգանտ դառնալ իր տեսակի մեջ, ու ինչու չէ, նաև հետաքրքրություն ներկայացնել առևտրային շուկայում . . .

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել