«Հայ Թերթ» կը գրէ, որ Սասուն գաւառին մէջ գտնուող հին հայկական գիւղերն ու այլ պատմական բլուրներ Ըլըսու ջրամբարի կառուցումէն ետք ջուրի տակ պիտի մնան:

Այդ գիւղերէն ոմանք հին բնակավայրեր են, որոնց շարքին կան հայկական, եզիտիական, ասորական գիւղեր, որոնք հիմա աղբավայրեր կը յիշեցնեն: Անոնք պիտի անհետանան ամբարտակի կառուցումէն ետք:

Հայկական գիւղերէն մէկը կը գտնուի Կարզան գետէն շուրջ 200 մեթր հեռաւորութեան վրայ, եւ այժմ կ՛օգտագործուի իբրեւ բամպակի դաշտ:

Այլ հայկական գիւղ մըն է Տերտեւինը: Այստեղ տակաւին 40-45 տարի առաջ մարդիկ բնակած են: Հին հայկական գիւղէն այժմ ոչինչ մնացած է: Գիւղը իր անուանումը ստացած է շրջանին մէջ գտնուող եկեղեցիէն, որմէ այժմ ոչ մէկ հետք մնացած է:

Հայերու հեռացումէն ետք գիւղը քոչուորներուն մնացած է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել