Չգիտեմ ինչու, մեր հայ պատմաբանները չեն միավորվում, չեն միավորում իրենց ջանքերն ու գիտելիքները հայագիտության բնագավառում, իրար չեն օգնում, չեն լրացնում միմյանց ու այդպես էլ հազարամյակներ շարունակ ազգովին խարխափում ենք պատմական խավարում... Մենք բնիկ ժողովուրդ ենք, միացրեք Ձեր բոլորի ջանքն ու եռանդն եւ դա կապացուցվի ու ամեն ինչ իր տեղը կընկնի... Օտարները չէ որ պիտի կերտեն մեր պատմությունը... Ես մեր քերթողահոր՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, որեւէ տեղ չհանդիպեցի այդ չարաբաստիկ Ուրարտուին... Իսկ շատ վայ՝ հայ պատմաբաններ ուղղակի ջուր են լցնում հրեա-հույն-ռուս-ամերիկացի, ավելացնեմ նաեւ այսօր արդեն թուրք-ադրբեջանցի-վրացի կամ այլ ուսումնասիրողների ջրաղացներին, որոնք ուղղակի քամակներն են ճղում հայերին եկվոր ժողովուրդ ներկայացնելու համար, որ առանց հայերի հեշտությամբ հիմնավորեն մեր պատմական հողերի, մշակույթի, պատմության նկատմամբ բոլոր իրենց չեղած իրավունքները: Իրենց բնիկ լինելն ապացուցելու համար պետություններ են քանդում, չեղած պետություններ են ստեղծում, վառ ապացույց՝ արհեստածին թուրքիան ու թուրքական ադրբեջանը... Իսկ մենք միասնական չենք արդեն ոչ մի հարցում, նույնիսկ հայագիտության, մշակույթի ու պատմության, այն դեպքում, երբ մեր հայրենիքը՝ լեզուն, խոսքը, մշակույթը ամենահինն են արար աշխարհում... Այդ ե՞րբ մեզ այդքան հեշտորեն բաժանեցին:

Կից՝ կարդացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել