Բոլորը դժգոհ են մեր այսօրվա վիճակից` բացառությամբ երևի մի քանի իշխանավոր անձի և նրանց մերձ շրջապատի: Դժգոհների մի մասը լավ ապրելը կապում է ՀՀ առաջին նախագահի հետ և ցանկանում է նրա վերադարձը, որին ինքը պատասխանել է մերժումով` մարդը համարյա 70 տարեկան է: Մյուս մասը կապում է երկրորդ նախագահի հետ` ցանկանալով վերջինիս վերադարձը, ինչին ողջ էությամբ ձգտում է նաև ինքը, բայց դրան դեմ է թե՛ ժողովուրդը և թե՛ «պապան»` Վ.Վ.Պուտինը: Ավելի փոքր մասը ձգտում է պեղել անցյալն ու վերադարձնել այն ներկա ժամանակ` չգտնելով այսօր արժանի մեկին կամ արժանի որևէ բան: Մի մասն էլ ուզում է մի բան փոխի, բայց չգիտի թե ինչպես և ումով: Բայց բազեական ջահելներն ու զարմանալիորեն մեկ այլ անձ, որ համեղ ճաշեր է եփում, միշտ հուսադրում են, թե վաղն ավելի լավ է լինելու` մի փոքր էլ սպասենք, թեև հայտնի չէ, թե որ վաղվա մասին է խոսքը` երևի 2100 թվականի օգոստոսի 23-ի: Իսկ դժգոհների մեծ մասն էլ լռում է և լռությամբ քաշում իր լուծը և կամ լքում է երկիրը: Ու մարդ չի հասկանում, թե ինչ պետք է անել` այս շղթան կտրելու համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել