Չէի ցանկանում անրադառնալ այս թեմային, սակայն ... Հայկական հեռուստաալիքների մակարդակը այնքան ցածր է, որ մարդին նախընտրում են դիտել ռուսական, անգլիական հեռուստաալիքներ, քան հայկական: Գլխավոր հայկական ալիքները դա` Շանթ ՀԸ, Հ1, Արմենիա TV, Հ2: Այց ցանկին կարելի է միացնել նաև Երկիր Մեդիա հեռուստաալիքը, որոնք իրենց աշխատանքը քիչ թե շատ կատարում են:

Հ1 հեռուտաընկերությունը ցուցադրում էր օտարերկրյա հեռուստասերիալներ, սակայն նրանք հասկացան, որ ավելի ցանկալի է արտադրել հայկական սերիալներ և այն ցուցադրել: Նրանք այդպես էլ արեցին, բայց ...Այդ սերիալները չունեին հետաքրքրություն, քանի-որ պարունակում էին իրենց մեջ տխրություն և լաց: Ու այդպես նրանց արտադրած համարյա յուրաքանչյուր սերիալ նույնն էր: Այժմ այն ավելի ժողովրդական ու ուսուցողական հեռուստաալիք է համարվում, քան առաջ, որովհետև «Հայ Ասպետ», «Երգ երգոց», «Բացահայտում» ու նմանատիպ հետաքրքիր հաղորդումներ են սկսել արտադրել: Թերևս այն եզակի ալիքներից է, որ գնալով առաջ է գնում, ոչ թե հետ: Մի խոսքով այս ալիքին գնահատենք 5.5/10 գնահատականով:

Հ2- Այս ալիքի մասին շատ չեմ ցանկանա խոսել: Այն իր մեջ հետաքրքրություն չի պարունակում: Բայց այդ հեռուստաալքիը լավ հաղորդումներ է ունեցել, որոնք շատ չեն մնացել: Օր` «Երկու Ճամփորդ» ծրագիրը: Այն հետաքրքիր հաղորդում էր, սակայն շատ շուտ փակվեց այդ հաղորդումը: Կամ «Լավագույններից Լավագույնը» հեռուստախաղը: Շատ հետաքրքիր էր, դիտարժան, սակայն հայկական թիմը մասնակցեց ընդհամենը մեկ անգամ և վերջ: Նույնը «Տաքսի Նեմա»-ն էր: Այն Հ2 հեռուստաալիքի եզակի հումորային հաղորդումներից էր: Բայց նույնպես փակվեց: Մի խոսքով այս ալիքին գնահատենք 4.5/10 գնահատականով:

Արմենիա TV- Արմենիան մինչև հիմա ցուցադրում է բրազիլական անորակ հեռուստասերիալները: Այդ հեռուստասերիալները իրոք ձանձրալի են: «Հարազատ թշնամին» հետաքրիր է, չնայած ես չեմ հետևում, սակայն շատերն են ասում, որ լավն է: Եթե կարողանում եք արտադրել հայկական լավ սերիալներ, ինչու՞ ցուցադրել օտարերկրյա հեռուստասերիալներ: Բայց հումորը այս հեռուստաալիքից անպակաս է: Կարգին հաղորդում, հետագայում Կարգին սերիալ, հետո Կարգին Սկետչ: Կա ծիծաղաշարժ Տնփեսա սերիալը: Yere1-ը սկզբում շատ լավն էր, հիմա անհամացել է մի քիչ: Մի խոսքով այս ալիքին գնահատենք 6.5/10 գնահատականով:

Շանթ ՀԸ - Այս ալիքը ամենալավն էր: Այս ալիքը գնալով հետ է գնում: Բայց խոստովանենք, որ սերիալների արտադրությամբ ամենահաջողը նրանք են: Նրանք նկարել են Որոգայթ, Եդեմի գաղտնիքներ, Հատուցում, ԱնԾանոթ, Բանակում-Քաղաքում և իհարկե ամենահաջողված` Վերվարածներն Ընտանիքում: Նրանք արտադրել են ամեն ժանրի` և՛ տխուր, և՛ ծիծաղաշարժ սերիալներ: Սակայն հիմա ցուցադրում են անորակ հեռուստասերիալներ: Հերիք չէ բրազիլական սերիալներ, մի հատ էլ հայկական անհամացած ու անհետաքրքիր սերիալներ: «Քաղաքում» հեռուստասերիալը սկզբում լավն էր ու ծիծաղաշարժ: Վերջին ժամանակներում անհամացել է և դարձել է շատ անիմաստ սերիալ: Իսկ ինչ վերաբերվում է «Անցյալի Ստվերներ» հեռուստասերիալին, ապա այն արդեն ավարտելու ժամանակն է: Առաջին մասը հետաքրիր էր, բայց երկրորդում արդեն այն չէ և ժամանակն է ավարտել: Բայց ունեն լավ կողմեր: Ցուցադրում են «Վիտամին Ակումբ» հաղորդումը, որը փրկում է Շանթ ՀԸ-ն ռեյտինգը: Նույնը «Իքս Ֆակտոր» շոու-ծրագիրն է: Այն հաջողված է անկասկած: Ներկայիս Շանթ-ը զիջում է «Որոգայթ»-ի և «Վերվարածներն Ընտանիքում»-ի ժամանակների Շանթին: Ավելի լավ է ցուցադրեն Վերվարածների տասագրություն(повтор)-ը, քան ներկայիս անիմաստ սերիալները: Իսկ եթե ցուցադրեն նոր Վերվարածներ Ընտանիքում, ապա կարելի է գնահատել 10/10 , սայան ներկայիս Շանթը 7/10 գնահատականի է արժանի: Հարգանքներով HuhProd:

Հ.Գ . Հուսամ հեռուստաընկերությունները կտեսնեն այս բլոգս և հետևություններ կանեն: Անելով այս գրածներս՝ իրոք կունենանք նորմալ հեռուստաընկերություններ :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել