Գյումրիում ստեղ-ընտեղ հնչող յուրաքանչյուր կրակոց հետագա օրերին վերածվում է շատ կոնկրետ հոնորարների, կրակոցը ասենք մի 3-5 հարյուր դոլար հոնորար է դառնում լրագրողական համքարության համար: Այդ նյութերից այս կայքերի վարկանիշերն աճում են, գովազդները նույնպես,. գովազդատուները շահում են, սպառումներն ու պատվերներն ավելանում, Հայաստանի համախառն ներքին արդյունքի ցուցանիշներն ու դրա հետ` շնչին ընկնողը:) Բացի այդ, միլիցիք սկսում են ցույց տալ, որ գոոոոործ են անում եւ աշխատատեղեր զբաղեցնելը հալալ է իրենց ....
Փաստորեն յուրաքանչյուր կրակոց, բացի փամփուշտի քեշ գինը, ահագին օգուտ բերում մեր երկրի տնտեսությանը, ապրի կառավարությունը, եւ կրակոցներ հրահրող, ու մանավանդ թույլ տվող պախանը:
Գյումրիում հիմա մշակվում է «Քրեաօլիգարխիկ փառքի ուղիներով» զբոսաշրջային երթուղին, հենց ավագանու անդամ ընտրվեցինք, ամեն ինչ կանենք, որ այդ երթուղին մտնի Հայաստանի տուրօպերատորների փաթեթի մեջ, կարծում ենք, որ Չիկագոյից, Սիցիլիայից, Մոսկվայից, Սոչուց, Թիֆլիսից զբոսաշրջիկների պակաս չի լինի:

Լուսանկարում` 
Ծանոթացեք. Գյումրու «Գծի ետեւ» թաղամաս, քաղվածքն իմ գծած քարտեզից է, հանգիստ խղճով կարող եք օգտագործել, անգամ առանց հղման:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել